ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Ջրի երես են դուրս գալիս սկանդալային մանրամասներ

«Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն այսօր սկանդալային հարցազրույց է տվել կայքերից մեկին՝ բացելով փակագծեր Մարտի 1-ի գործով ընթացող քննության վերաբերյալ:

Մասնավորապես, Հարությունյանը նշել է, որ Մարտի 1-ի գործը վերաբացելուց հետո ինքը երբևէ չի հարցաքննվել. «Այդ գործով առաջին ծանուցումը ստացել եմ, կարծեմ՝ սեպտեմբերի 11-ին. այն մեր հասցեով տուն էին ուղարկել, և իմ փաստաբանը արձագանքել է ծանուցմանը, գրավոր բացատրություն է ներկայացրել քննիչին, որ ես գտնվում եմ Մոսկվայում` բուժման նպատակով, և որ անհրաժեշտության դեպքում նրանց կտրամադրվեն կոնտակտային տվյալներ, հասցե և ինչ որ անհրաժեշտ է։ Սակայն որևէ արձագանք երկար ժամանակ չկար»,-նշել է Հարությունյանը՝ շեշտելով, որ հետախուզում հայտարարելու համար ՀՔԾ-ն ուղղակի կեղծիքների է գնացել:

Այնուհետև, Հարությունյանն անդրադարձել է իրեն որպես վկա հարցաքննելու հրավերին և շեշտել, որ վկան չունի պարտավորություն արտերկրից ժամանելու հարցաքննության։
«Ես ինքս եմ զանգահարել քննիչներին, հայտնել իմ հասցեն, կոնտակտային տվյալները և կրկին ասել, որ 1-2 օրվա ընթացքում ես կարող եմ տեղեկատվություն տալ իմ՝ Հայաստան վերադառնալու ճշգրիտ ժամանակի վերաբերյալ»,-նշել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ իրենից ՀՔԾ-ն թաքցրել է այն, որ իրեն հրավիրում է ոչ թե որպես վկա, այլ որպես մեղադրյալ: 

«Եթե ինձ ասեին, որ ինձ որպես մեղադրյալ են ներգրավել, ես բուժումը կթողնեի, որ հետախուզումը բացառվեր, և հաստատ կվերադառնայի Երևան, որովհետև հաստատ ոչինչ չունեմ թաքցնելու,-ասել է նա և շարունակել,- այսօր Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը ոտնատակ է տրված, հավասարեցված է զրոյի, և արդարադատություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի»։

Ըստ Հարությունյանի՝ վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ի գործով լինելու են աղմկոտ բացահայտումներ. «Նա որտեղի՞ց գիտեր մանրամասները, եթե քրեական գործի նյութերին ծանոթ չէր ու չէր ուղղորդում։ Նույնի մասին են վկայում նաև պարոն Սասուն Խաչատրյանի հայտարարությունները։ Ես դեռևս ոչ ոքի չեմ մեղադրում, ես ասում եմ իմ կարծիքը: Նրանք, ովքեր ասում են, որ ես փորձագետին եմ ուղղորդել, ես էլ ասում եմ ՝ գլուխներդ պատին եք տվել։ Այս ամենից հետո քննչական թիմի ղեկավարը տեղեկացնում է, որ ինքը ոչ մի հարաբերություն Փաշինյանի հետ չի ունեցել: Ես ոչ միայն նրան, այլև բազմաթիվ անձանց գիտեմ, ովքեր քրեական գործի նախաքննությամբ ներգրավված են եղել որպես մեղադրյալներ, իսկ ներկայում ստանձնել են պետական բարձր պաշտոններ»,-ասաց Հարությունյանը։

Վահագն Հարությունյանը, փաստորեն, ոչ թե ակնարկեց, այլ բաց տեքստով ասաց՝ Նիկոլ Փաշինյանն անձնական վրեժ է լուծում, իսկ «շինովի» արդարադատությամբ նման հանցագործություն բացահայտել պարզապես հնարավոր չէ: 

NEWSPRESS.am