NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Վազող տողեր

«Եվրամիություն. ինքնիշխան եվրոպական պետությունների միություն, թե՞ Բրյուսելի թելադրանք». միջազգային կոնֆերանսի արդյունքները (լուսանկարներ, տեսանյութ)

2018թ. դեկտեմբերի 10-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացավ «Եվրամիություն. ինքնիշխան եվրոպական պետությունների միություն, թե՞ Բրյուսելի թելադրանք» խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպել էր Եվրոպայում հայտնի քաղաքական և հասարակական գործիչ Քաղաքական և տնտեսական վերլուծությունների ու կանխատեսումների համաեվրոպական կենտրոնի (ՊԱՆԱՊ) համանախագահ և «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Կոնֆերանսը բացեցին «ՊԱՆԱՊ»-ի համանախագահներ Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին և դոկտոր Աշոտ Գրիգորյանը:

Հազվագյուտ բարձր մակարդակով կազմակերպված այս կոնֆերանսին հրավիրված էին հայտնի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ ու փորձագետներ մի շարք եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Չինաստանից, Հայաստանից և Ղազախստանից: Զեկույցներով հանդես եկան «ՊԱՆԱՊ»-ի համանախագահ և Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Չեխիայի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, Չեխիայի նախկին փոխվարչապետ ու ԱԳ նախարար Ցիրիլ Սվոբոդան, Սլովակիայի Գերագույն դատարանի սենատի նախագահ, Սլովակիայի նախկին փոխվարչապետ և արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը, Սլովակիայի նախկին ԱԳ նախարար Պավոլ Դեմեշը, բրիտանացի լրագրող՝ «The Guardian» թերթի թղթակից ու հրապարակախոս Ջոնաթան Սթիլը, գերմանացի լրագրող, քաղաքագետ և հայտնի հրապարակախոս Ալեքսանդեր Ռարը, հայտնի վերլուծաբան Վիկտոր Յասմանը (ԳԴՀ, Իսրայել), հայտնի տնտեսագետ ու համաշխարհային ֆինանսների գծով փորձագետ Անդրեյ Կոբյակովը (ՌԴ), քաղաքագետ և Մերձավոր Արևելքի գծով փորձագետ ու «ՊԱՆԱՊ–Դաշինք հանուն խաղաղության պահպանման» կենտրոնի ռուսաստանյան ներկայացուցիչ Կարինե Գևորգյանը (ՌԴ), ճանաչված քաղաքագետ Արայիկ Ստեփանյանը (ՌԴ), ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, իրավաբան Սեյրան Գրիգորյանը (ՀՀ), ինչպես նաև քաղաքագետներ Կարլիգաշ Նուգմանովան ու Արման Թեմիրջանովը Ղազախստանից:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի առջև ծառացած, այդ թվում նաև Արևմուտքի և Արևելքի միջև առկա մի շարք արդիական հիմնահարցեր, ինչպիսիք են ԵՄ-ում տիրող իրավիճակը, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների համագործակցային/մրցակցային բնույթը:

Մեծ հետաքրքրությամբ լսվեց «Հայաստանը որպես իսլամական ծայրահեղականությանը և ահաբեկչությանը դիմակայելու նոր պլացդարմ» թեմայով Սեյրան Գրիգորյանի ելույթը: Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռակարներին ու համաշխարհային պատերազմի ծավալման վտանգներին պատնեշելու շուրջ տարածաշրջանի կարևորագույն երկրներից մեկի՝ ՀՀ դերի կարևորությունը ներկայացվեց որպես առաջնային:

Չափազանց խորը մտորումների տեղիք տվեց Ջոնաթան Սթիլի զեկույցում նշված տեղեկատվությունը՝ ԱՄՆ, Իսրայել և Սաուդյան Արաբիա եռյակի կողմից Իրանը ռմբակոծելու նախապատրաստման վերաբերյալ: Ներկայացվեցին անառարկելի փաստեր խիստ գաղտնիության պայմաններում վերոհիշյալ եռյակի միջև ընթացող բանակցությունների մասին:

Մեծ աշխուժություն առաջացրեց եկող տարի Սլովակիայի նախագահական ընտրություններում հաղթանակելու ամենահավանական թեկնածու Շտեֆան Հարաբինի զեկույցը ԵՄ և Ռուսաստանի միջև սրված հարաբերությունների և խնդիրների շուրջ:

Բանախոսը հատուկ ընդգծեց Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյի «Կերչյան սադրանքի» մասին՝ այն որակելով որպես ԵՄ և Ռուսաստանի միջև պատերազմ հրահրելու խայտառակ փորձ: Խոսվեց նաև Սլովակիայի ներուժի մասին որպես կապող օղակ եվրոպական երկրների և Արևելյան Եվրոպայի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հարավային Կովկասի երկրների միջև: Ի թիվս նշված հիմնահարցերի՝ քննարկվեցին նաև համաշխարհային քաղաքականությանը, տնտեսությանն ու գլոբալ անվտանգությանն առնչվող հիմնախնդիրներ:

Ղազախստանը ներկայացնող քաղաքագետ Արման Թեմիրջանովը հանդես եկավ Հայաստանի հետհեղափոխական խնդիրների վերլուծությամբ: Տրվեց բարձր գնահատական Հայաստանում իրականացված վարչակարգի փոփոխության, Սերժ Սարգսյանի հանցավոր կլանի և ձևավորված կոռուպցիոն համակարգի վերացման ու նոր հարաբերություններ կառուցելու փորձի շուրջ: Կոնֆերանսին ներկա էին նաև Սլովակիայում Չինաստանի Նորին Գերազանցություն դեսպան Լին Լինը, և տարբեր դիվանագիտական ներկայացուցչություններից կարևորագույն անձինք:

Կոնֆերանսի ավարտին կազմակերպիչների և մասնակիցների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակելու հասարակական-քաղաքական ու փորձագիտական հարթակում նախաձեռնված այս երկխոսությունը 2019թ. մարտ ամսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսվող միջազգային ֆորումի շրջանակներում, որը կազմակերպում է «ՊԱՆԱՊ»-ը Ղազախստանի «Արևմուտք-Արևելք» կենտրոնի հետ համատեղ:

«ՊԱՆԱՊ»-ի մամլո քարտուղարություն
Բրատիսլավա