Ռուսաստանը պատրաստ է Պուտին-Թրամփ հանդիպմանը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում պատրաստ են Պուտին Թրամփ հնարավոր հանդիպմանը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք համոզված ենք, որ նախագահների հանդիպումը հավասարապես անհրաժեշտ է և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄն-ին»:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ երկու նախագահների հանդիպումը չի կայանա այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմն իր մոտ է պահում ուկրաինացի նավաստիներին: «Նման կարծիքը չի կարող խաթարել դատական գործընթացը, որը տեղի է ունենում Կերչի նեղուցում ձերբակալված նավի անձնակազմի շուրջ»-հայտարարել է Պեսկովը: