ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Հայկո՛, կարգին տղա լինեիր՝ վաղուց էիր հրաժարվել քաղաքապետի պաշտոնից

Երևանի քաղաքապետի տնազ Հայկ Մարությանին թվում է, թե հայաստանցիները աչքները ջուր կտրած՝ երկար ու ձիգ տարիներ սպասել են, որ Երևանի գլխավոր հրապարակում նոր տոնածառ հայտնվի, այդ պատճառով էլ ինքն իրեն համոզել է, թե այս նոր՝ գերթանկարժեք տոնածառը հանրության պահանջն է, իսկ ինքն էլ սուպերմենի պես կարողացել է կատարել այդ պահանջը:

«Սա հանրության պահանջն էր»,-այսօր լրագրողի հարցին ի պատասխան ասել է դերասան քաղաքապետը՝ չընդունելով այն քննադատությունները, որ փոխանակ քաղաքի տրանսպորտի հարցը լուծի կամ քաղաքի աղբը հավաքել տա, ընկել՝ նոր տոնածառի վրա է ուրախանում: 

Հետաքրքական է, որ «կարգին» քաղաքապետը չի ընդունում նաև այն քննադատությունները, որոնք վերաբերում են տոնածառի համար Երևանի բյուջեից վճարված գնին: 

Մարությանը պնդում է, որ Էրեբունի-Երևանի այս տարվա միջոցառումների ժամանակ գումար են խնայել, ինչն էլ հանգիստ խղճով ծախսել են Ամանորի համար:
Կարգին Հայկոն վստահեցնում է՝ աստղաբաշխական թվեր այս տարվա տոնածառի վրա չեն ծախսել:

Ընդամենը 70 մլն դրամ տոնածառն է արժեցել, 25 մլն դրամ էլ՝ այն Հայաստան տեղափոխելը:

Եվ մի՞թե սա աստղաբաշխական թիվ չէ այն քաղաքի համար, որն ունի մահացու վերելակների, անկտուր շենքերի, երթուղային տրանսպորտի և բազմաթիվ այլ խնդիրներ:
Հետաքրքրիր է, եթե գումար էր խնայել Մարությանն, ինչո՞ւ այն չծախսեց մի անտունի՝ տնով ապահովելու վրա, թե՞ դրա համար ամիսներով Փաշինյանի հետ պետք է քննարկում անել, հետո էլ ասել՝ բյուջեում փող չկա:

Արդյո՞ք հանրության պահանջ չէր լինի 95 մլն դրամը հատկացնել անտուն մարդկանց տանիքով ապահովելու հարցին, իսկ գուցե մանկատնից դուրս եկած և մինչ օրս բնակարանի հերթի սպասող սաների խնդիրն ավելի՞ կարևոր էր, քան տոնածառը: 

Հավանաբար, քաղաքականությունից գլուխ չհանող մեր արտիստի համար սրանք անընկալելի թեմաներ են, հեռու՝ մարությանական ընկալումներից, և դա է պատճառը, որ այդ նույն հանրությունը, որին ինքը բաժանեց սևերի և սպիտակների, պահանջում է՝
«Մարության, հեռացի՛ր»:

NEWSPRESS.am-ի հիմնադիր՝

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան