Հայտնի երգիչները կկանգնեն դատարանի առաջ
2013 թվականին հիթ դարձած Blurred Lines երգի հեղինակներ Ֆարրել Ուիլյամսը և Ռոբին Տիկը մեղավոր են ճանաչվել հեղինակային իրավունքները խախտելու մեջ:
Նրանք պարտավորվել են սոուլ երգիչ Մարվին Գրեյին վճարել 5 միլիոն դոլլար: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Մի քանի տարի տևած աղմկահարույց դատական քաշքշուկը սկսվել էր դեռևս 2013 թվականին, երբ երգը նոր էր թողարկվել, Մարվին Գրեյի ընտանիքը դատարանում հայց էր ներկայացրել, ըստ որի Ֆարել Ուիլյամսի և Ռոբին Տիկի կողմից ներկայացված Blurred Lines երգը Մարվինի 1977 թվականին թողարկած Got To Give It Up երգից է վերցված: