ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

«Երբ ուզում ես հարսանիքի միջոցառումը լավ անցնի, պետք է մտածես, թե որ սեղանին ում նստեցնես». Անդրեաս Ղուկասյան

ՀՀԿ-ն ձգտում էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բոլոր հարցերը որոշվեր ՀՀԿ-ի ներսում, այսօր նույն իրավիճակը «Իմ քայլը» դաշինքն է ստեղծել: Այս մասին լրագրողների հետ զրւոյցում ասաց Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա՝ կուսակցության ներսում կարող են որոշումներ կայացվել, որոնք պարտադիր կլինեն և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունների համար:

«Սա ահազանգ է, որ քաղաքական ուժերը միավորվեն Սահմանադրության փոփոխության շուրջ, որը կստեղծի այնպիսի մեխանիզմ, որը կբացառի որևէ ուժի կողմից նման իշխանական մոնոպոլիա ունենալու հնարավորությունը»,-ասաց Անդրեաս Ղուկասյանը:

Նա նկատում է, որ այսօր մեր հասարակությունը դրական է համարում այդ ամենը, քանի որ միայն այդկերպ հնարավոր եղավ հեռացնել ռեժիմին, սակայն երկիրը ղեկավարելու տեսակետից, ցանկացած մենաշնորհ չարաշահումների մեծ դաշտ է ստեղծում:

«Դա հասկանում են և՛ աջերը, և՛ ձախերը, որոնք չեն հայտնվել խորհրդարանում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու ընտրություններից առաջ քաղաքական ուժերի չմիավորվեցին, Անդրեաս Ղուկասյանը պատասխանեց, որ դա արտախորհրդարանական տիրույթում գլխավոր հարցն է, որն ունի տարբեր պատճառներ:

«Կան շատ պատճառներ, թե ինչու տարբեր քաղաքական ուժեր իրար հետ դժվար են համագործակցում: Երբ ուզում ես հարսանիքի միջոցառումը լավ անցնի, պետք է մտածես, թե որ սեղանին ում նստեցնես, որ բարեկամներին, որ չլինի այնպես, որ տոնական վիճակը փչանա՝ մարդկանց հակասությունների պատճառով: Նույնը քաղաքական դաշտում է»,-ասաց Ղուկասյանը:

Նա ինքն այժմ վարում է բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի հետ և փորձում է գտնել այնպիսի կոնֆիգուրացիա, որպեսզի լինի մի միավորում, որտեղ բոլոր փոքր ուժերը կարողանան ազդեցիկ սուբյեկտ լինել:

«Հիմա արտախորհրդարանական տիրույթում դա օբյեկտիվորեն ձևավորվող գործընթաց է»,-ասաց նա: