ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Ինչո՞ւ է աղմկում Մարուքյանը

Ազգային ժողով անցած ուժերը, դեռ խորհրդարան չմտած, իրենց բան ու գործը թողել ու իրար հակահարվածներ են հասցնում՝ փորձելով հասարակությանն ապացուցել ու իրենք իրենց համոզել, որ մեկը մյուսից ավելի ընդդիմադիր է:

Սա ցավալի, բայց կանխատեսելի իրավիճակ էր...

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իրար է խառնվել: Նրան վրդովել են իր մասին հնչեցվող  գնահատականներին առ այն, որ նա «Սերժ Սարգսյանի հաճախորդն է», «չստացված քաղաքական գործիչ է», «Միշիկի պրոյեկտն է» (Միշիկը Միքայել Մինասյանն է՝ Սերժ Սարգսյանի փեսան), որ «կեղծ ընդդիմություն է» և այլն, այլն...

Նրան գուցե այդչափ չմտահոգեին այս «մեղադրանքները», եթե դրանց մի մասի հեղինակը ԲՀԿ-ն չլիներ, այսինքն՝ ուժ, որ սպառնում է  խորհրդարանում դառնալ ԼՀԿ-ի մրցակիցը:

Կարճ ասած՝ խոսքի տակ չմնալու և երևի թե նաև իր ընտրազանգվածին համոզելու համար, որ ինքն արդար, ազնիվ ու մաքուր է, Մարուքյանը որոշել է ֆեյսբուքյան իր էջով պատասխանել հնչեցված հայտարարություններին:

Մեր մեջ ասած՝ ավելի լավ էր՝ լռեր կամ գոնե պատասխաներ մեկ նախադասությամբ, որ ինքը չի պատրաստվում արձագանքել հերյուրանքերին և գործով կապացուցի, թե ով է ինքը: Բայց մյուս կողմից էլ թերևս հասկացել է, որ գործով շատ բան ապացուցել չի կարող, քան կրկին փաստել այն, ինչ արդեն հնչեցվել է իր մասին:

Էդմոն Մարուքյանը, խառնված ու արդեն չհետևելով Լոռու բարբառին, նշեց, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն այդքան չկան, որ իրեն կա՛մ սպառնան, կա՛մ մեղադրեն ինչ-որ բաներում և, առհասարակ, ինքն իր բան ու գործը չի թողնելու և արձագանքի ԲՀԿ-ին: Ու չնայած այս հայտարարությանը՝ նա ամբողջ 43 րոպե ասում էր ու քարկոծում, քարկոծում էր ու ասում և փորձում բոլորին վստահեցնել ու ինքն իրեն համոզել, որ սպառնալիքներից չի վախենում, և որ իրենց կուսակցությունը չի «մեռնի» և մեղմ ասած, կաշվից դուրս էր գալիս համոզելու, թե ինքը «հետագիծ» ունի...

Իհարկե, հետագիծ ունեն բոլորը, հարցն այն է, թե ինչպիսի՞ն է այդ հետագիծն ու չի՞ ցեխոտվել այն արդյոք... ասենք,օրինակ՝ հարդագողի թողած հետքը ևս հետագիծ էր։

Որպեսզի կրկնված չլինենք, և ինչպես Մարուքյանն է ասում, ավելորդ ժամանակ չվատնենք, չենք փորձի նորից անդրադառնալ, թե ինչպես, ինչու և ում օգնությամբ Մարուքյան Էդմոնը դարձավ պատգամավոր Էդմոն Մարուքյան...

Փաստն այն է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մնացած ոսկորը դեռ Մարուքյանի կոկորդին կանգնած է, որ վանաձորցիներն այնքան էլ չեն սիրում նրան, ինչպես ինքն է պատկերացնում կամ ներկայացնում, որ բոլորն արդեն հասկացել են, թե ինչպիսին է նրա թողած հետագիծը  ու նա բացահայտվել է ամենաուղիղ իմաստով, և իբր քիչ էր այս ամենը, Ծառուկյանի հետ դեբատն էլ նոր փակագծեր բացեց։ Մի խոսքով՝ Մարուքյանն իսկապես քաղաքական դաշտում սպառել է իրեն, իսկ ավելի կոնկրետ՝ հավատ չի ներշնչում հասարակության շրջանում․․․

Նա վրդովվել է, քանի որ ինչ-որ տեղ ձախողել է, ինչ-որ տեղ՝ տանուլ տվել: Եվ հիմա, փոխանակ գործով ապացուցի, որ բոլորը սխալ էին ու ինքը ճիշտ ու ինքն իր թիմով իսկապես ընդդիմադիր է, նա պարզապես բորբոքված հայտարարում է, թե  իրենք ծախված չեն, պապաներ չունեն. «Ասում են՝ ԼՀԿ պապաները.... ա էդ ի՞նչ տերմին ա, որ օգտագործում եք.... Սերժիկը, Միշիկը, Սաշիկը, Ռոբիկը, Գևորիկը ոչ  ոք չեն օգնել ու չեն էլ կարող օգնել... հո անկապ խոսալո՞վ չի...»...

Միաժամանակ նա ասում է, թե իր հետ գործ ունեցողները չգիտեն, թե ում հետ են գործ բռնել. «Ա էդ ո՞ւմ եք սպառընմ, գոնե դուք գիտե՞ք, թե ո՞ւմ դեմ եք դուրս եկել...»:

Այլ կերպ ասած՝ իր դեմ ուղղված հայտարարություններին հակադարձելու փոխարեն, իր 43 րոպե տևողությամբ ելույթով Մարուքյանը կրկին փաստեց, որ ինչ ասում են, ճիշտ են ասում: Մի հարցնող լինի, եթե արդար ես ու իրական ընդդիմություն՝ ինչո՞ւ ես բորբոքվել, ինչո՞ւ ես այդպես խառնվել, ի՞նչ է պատահել՝ ապացուցիր գործով, որ դու ճիշտ ես, թե՞ արդեն, ինչպես ասում են՝  «բանը բանից անցել է...», ու բոլորը գիտեն, որ ինչպես գրպանային ընդդիմություն եղել ես նախորդների ժամանակ, այնպես էլ մնալու ես այդպիսին․․․ 

Ի դեպ՝ նա իր ելույթի մեջ մի պահ հիշեցրեց նաև հայտնի «Գնդիկ բոքոնիկի» հեքիաթը՝ թե «Ես Սերժից չեմ վախեցել, Ռոբից չեմ վախեցել, ձեզնից ինչո՞ւ պետք է վախենամ»... բա էլ ինչո՞ւ է զուր աղմկում․․․

Իրականում Մարուքյանը շատ լավ գիտի, որ հենց Գնդիկ բոքոնիկի ճակատագրին է արժանանալու՝ երգելով գլորվելու է և, ձեռքից ձեռք անցնելով, ի վերջո հայտնվելու է աղվեսի ստամոքսում...

NEWSPRESS.am