ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Լուկաշենկոյի ու Լավրովի հայտարարությունները նվաստացնում են Հայաստանին․ քաղաքագետ

NEWSPRESS.am-ի հարցազրույցը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ.

-պարո՛ն Համբարյան, վերջին շրջանում բավականին կոշտ մեկնաբանություններով է հանդես գալիս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հատկապես նրա՝ ռուս լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հասցեին օգտագործած բառապաշարը հեռու էր դիվանագիտական խոսքից։
Ինչո՞ւ է Բելառուսի նախագահը Հայաստանի իշխանությունների հետ այդ տոնայնությամբ խոսում։Image result for գագիկ Համբարյան

 

-Ընդհանուր առմամբ, Հայաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների միջև խնդիրները ծագեցին այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները, ծանրութեթև չանելով՝ հետ կանչեցին Յուրի Խաչատուրովին։ Պատահական չէ, որ վերջին շրջանի` իր հակահայկական հայտարարությունները Բելառուսի նախագահը սկսեց հենց այդ իրադարձությանն անդրադառնալով և բացահայտ մեղադրեց մեր իշխանություններին իրենց՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, Հայաստանի ներքին գործընթացներին ներգրավելու մեջ։ Պետք չէ նաև մոռանալ, որ Բելառուսը բավականին երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Ադրբեջանի հետ, և առկա խնդիրները նոր չեն։

-Կարծիք կա, որ Լուկաշենկոն ճիշտ է: Նախ՝ պետք է զենքի վաճառքի հարցը կարգավորել ՌԴ նախագահի հետ, այդպես չէ՞։

-Հայաստանը պետք է առաջին հերթին Ռուսաստանից պատասխան ուզի, բայց այլ խնդիր է, որ Լուկաշենկոն իրեն թույլ է տալիս ուղղակի անձնական վիրավորանքներ տալ ՀՀ վարչապետին։ Ես մի կողմ եմ դնում վարչապետ անձին, թե ով է նա. մենք պետք է պետականամետ մտածենք։ Այս պահի դրությամբ, մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, և նրան անձնական վիրավորանքներ տալը՝ «լեզուդ ուր ես մտցրել» և նման արտահայտություններ անելը վիրավորում է հենց հայ ժողովրդին։

Ես ինքս պետականամետ եմ մտածում։ Ով ուզում է լինի Հայաստանի վարչապետը՝ այդ անձը սովորական ֆիզիկական անձ չէ, այդ անձը ներկայացնում է ամբողջ մի երկիր, և նրան այդպիսի վիրավորանք տալը նշանակում է վիրավորել հայ ժողովրդին։

Կրկնում եմ՝ շատ դեպքերում Բելառուսի նախագահի հետ համաձայն եմ՝ պետք է նախ այդ հարցը բարձրացնել ՌԴ նախագահի մոտ, թե ինչո՞ւ է Բաքվին այդքան մեծ քանակությամբ զենք վաճառում։

-Բելառուսի նախագահի հրապարակային ելույթին չանդրադարձավ Փաշինյանը։ Հայաստանը պատասխանեց ընդամենը մամուլի քարտուղարի մակարդակով։ Դա ճի՞շտ մոտեցում էր։

-Բելառուսի նախագահը շատ դեպքերում բավականին անզուսպ հայտարարություններ է անում, և որքան Նիկոլ Փաշինյանն արձագանքում էր՝ Լուկաշենկոն այդքան լկտիանում էր։ Հիմա փորձում են մամուլի խոսնակի մակարդակով պատասխանել, որը, իհարկե, տպավորություն է ստեղծում, թե հայկական դիվանգիտությունը պարտվողական քաղաքականություն է վարում։

Իմանալով Բատկայի լկտի պահվածքը՝ շատ լավ կլինի՝ մեկ անգամ արտգործնախարարի մակարդակով բավականին հեգնական տոնով, կոպիտ պատասխանել և վերջ դնել ամբողջ գործընթացին։ Ես ինչքան նկատում եմ՝ Լուկաշենկոն մեծ պատվեր է ստացել Բաքվից, ինչպես նաև ՀԱՊԿ այլ ղեկավարներ ևս շատ մեծ հաճույք են ստանում այս ամենից։

-Լուկաշենկոն սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և նեգատիվ նրբերանգ մտցնում Հայաստանի և ՌԴ-ի միջև։ Հնարավո՞ր է դրան արձագանքի նաև ՌԴ-ն։

-ՌԴ-ն գերադասում է հիմա որևիցե ակտիվություն չդրսևորել և, ինչպես ասում են, «մատի ու մատանու արանքը չմտնել»։ Այս պահին դիվանագիտական մենամարտը Հայաստանի և Բելառուսի միջև է՝ թող իրենք էլ լուծեն հարցը։

Իմ կարծիքով՝ Բելառուսի նախագահը պարզապես կատարում է իր վաղեմի ընկեր Ալիևի պատվերը և առճակատման գնալով Հայաստանի հետ՝ իր հնարավորություններն է ցույց տալիս Ալիևին՝ ավելի թանկացնելով իր ապագա ծառայությունների գինը պաշտոնական Բաքվի համար։

-Այսօր բավականին մտահոգիչ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Պարզվում է՝ մշակվում փաստաթուղթ, որով երաշխավորվում է
արտասահմանցի զինվորականների բացակայությունը և կենսալաբորատորիաների
թափանցիկ աշխատանքը՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության առումով։ Ի՞նչ փաստաթուղթ է սա։

-Սա խայտառակ փաստաթուղթ է։ Ես խորհուրդ կտամ Հայաստանի իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, ով ժամանակին խիստ քննադատում էր Սերժ Սարգսյանին Մոսկվային բացահայտ կուլ գնալու քաղաքականության համար՝ հանկարծ չստորագրել այդ փաստաթուղթը։

Այսինքն, այս փաստաթղթով ՀՀ-ն պարտավորվում է Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանում ինչ-որ երրորդ երկրի զորքեր չեն հայտնվելու։
Միայն 102-րդ ռազմաբազայի զինվորները պետք է լինեն Հայաստանում։ Սա նաև արվում է, որպեսզի Հայաստանում չստեղծվեն ամերիկյան ռազմական լաբորատորիաներ, որոնցից կան Վրաստանում, Ուկրաինայում։

Այստեղ խնդիրը հետևյալն է՝ եթե կոնկրետ հարցը վերաբերում է լաբորատորիային,
ապա Հայաստանի իշխանությունները կարող են լաբորատորիայի վերաբերյալ ինչ-որ պայմանագիր կնքել, բայց մեզ դեռ ոչ ոք չէր պարտադրել ինչ որ երրորդ երկրի զինվորներ չտեղակայել մեր երկրում։

Կարող է՝ մի 20 տարի հետո մեզ համար անհրաժեշտություն լինի, որ Հայաստանում այլ երկրի զինվորներ տեղակայվեն, հնարավոր է՝ շատ լավ առաջարկ ՀՀ-ն ստանա, օրինակ, Հայաստանի Արզնիի օդանավակայանն օգտագործվի որպես կապող օղակ՝ Ամերիկայի եւ Աֆղանստանի միջև, այսինքն՝ տարանցիկ օդանավակայան դառնա։ Այդպես, Հայաստանը կկարողանա մեծ գումարներ աշխատել։ Այս պայմանագրի կնքումը նշանակում է՝
խաչ քաշելով նման ապագայի վրա՝ «ամուսնական պայմանագիր» կնքել և այդ պայմանագրով պարտավորվել, որ չենք դավաճանի ՌԴ-ին։

Այս պայմանագիրը բացահայտ նվաստացնող է, և ես կտրականապես դեմ եմ դրա ստորագրմանը։

NEWSPRESS.am