Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ
Վազող տողեր

Խաչատրյանների կասկածելի գործարքները օֆշորում և գործարարի առեղծվածային մահը. «Հետք» (ֆոտո, վիդեո)

 Սեյշելյան օֆշորում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» (Bradwell Investmentc Corp.) ընկերությունը մեղադրվել է միլիոնավոր դոլարների լվացման և հարկային խարդախության մեջ: Ընկերության սեփականատերը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ Արամ Խաչատրյանը։

«Հետք»-ը մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) «Դրախտային փաստաթղթեր» (Paradise Papers) նախագծին: Գլոբալ հետաքննական նախագծի շրջանակներում կայքին հասանելի են դարձել օֆշորային փաստաթղթերի հերթական արտահոսքը: Ավելի քան 13 մլն փաստաթուղթ է արտահոսել մեծ մասամբ օֆշորային ընկերություններ գրանցող իրավաբանական Appleby ընկերությունից և հասել գերմանական Süddeutsche Zeitung թերթի լրագրողներին, որոնք էլ այդ փաստաթղթերը ICIJ-ի միջոցով հասանելի են դարձրել աշխարհի 90 մեդիա գործընկերների, այդ թվում՝ «Հետք»-ին:

Արտահոսած օֆշորային փաստաթղթերում տասնյակ հայեր կան։ Այս հրապարակմամբ անդրադարձ է կատարվել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամների օֆշորային և հայաստանյան բիզնես գործունեությանը, որն առնչվում է նաև Երևանում էլիտար կառուցապատումներով զբաղվող գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանությանը:

Փողերի լվացում և հարկային խարդախություն` օֆշորային գոտում

Սեյշելյան Հանրապետության Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. գարնանը սկսել է հետաքննել Սեյշելյան Հանրապետությունում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերության Barclays Bank (Offshore) Seychelles Ltd –ում ունեցած բանկային հաշվի ֆինանսական հոսքերը՝ փողերի լվացման կասկածանքով: Ընկերության բանկային փոխանցումները կասկածներ են առաջացրել, և Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. ապրիլի 1-ից սառեցրել է ընկերության ավելի քան 6,5 մլն դոլարի շարժը:

Ֆինանսական դիտարկման կենտրոնը «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատիրոջից պարզաբանումներ, ապացույցներ և փաստական այլ տվյալներ է պահանջել մի շարք փոխանցումների վերաբերյալ: Որպես «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատեր հանդես է գալիս Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանը 1996 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել Հրազդանի, Մաշտոցի, էրեբունու, Շահումյանի հարկային տեսչություններում, հիմնականում տեսչության պետի պաշտոնում: 2001-ին նշանակվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Արդեն 2008-ից մինչև 2014-ը գլխավորել է Պետեկամուտների կոմիտեն՝ մինչև այն միացվեց Ֆինանսների նախարարությանը, և 2014-2016թթ. եղել է ֆինանսների նախարար: Որպեսզի իր անվան հետ բիզնեսներ չկապեն, պաշտոնյան իր հարազատների ու ընտանիքի անդամների միջոցով է բիզնես գործունեություն ծավալել, երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ հովանավորել է դրանց անխափան առաջընթացը:

41-ամյա Արամ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հանգուցյալ եղբոր որդին է: Գրանցված է Եղվարդի նույն հասցեում՝ Գագիկ Խաչատրյանի հոր՝ Գուրգեն Խաչատրյանի հետ:

Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերը՝ կարելի է եզրակացնել, որ Արամ Խաչատրյանը Խաչատրյանների բիզնեսում առանցքային անձ է: Խաչատրյանների ընտանեկան բիզնեսը նա կամ տնօրինում է, կամ բաժնեմաս ունի, կամ էլ նախկինում ունեցել ու տնօրինել է դրանք:

Արամ Խաչատրյանը 2005-ից մինչև 2011թ. Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կիսել է հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ընկերության բաժնեմասը: 2011-ից Արամ Խաչատրյանին է փոխանցվել ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը: Արամ Խաչատրյանը 2012-ից մինչ օրս նաև «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տնօրենն է: «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ն ավելի քան 30 ապրանքանիշների ներկայացուցիչն է Հայաստանում: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի՝ «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ի ապրանքաշրջանառությունն աճում է շատ արագ, և 2017 թվականին ընկերության ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

Առանցքային է Արամ Խաչատրյանի դերակատարությունը հեռահաղորդակցության ոլորտում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերությունում: Ա. Խաչատրյանը 2011 թվականից «Յուքոմ» ընկերությունում 41 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր էր մինչև 2017 թվականի ձմեռ:

Դրանից հետո «Յուքոմ»-ում բաժնետերի փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, այստեղ հայտնվել են Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն անձամբ՝ 12.71% մասնակցությամբ, իսկ Արամ Խաչատրյանի բաժնեմասը փոքր-ինչ նվազել է՝ դառնալով 25.98 %:

Ամենահետաքրքիր փոփոխությունը «Յուքոմ»-ում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտնությունն է՝ նրան պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ի միջոցով, որը դարձել է «Յուքոմ»-ի 11.21% բաժնեմասի սեփականատերը: Ըստ ամենայնի, Սամվել Կարապետյանի բանկը «Յուքոմ»-ում իր բաժնեմասի մասնակցությունն ապահովել է ընկերությանը տված վարկային միջոցների հաշվին: Պաշտոնապես 22,4 մլն դրամ ունեցող «Յուքոմ»-ի կանոնադրական կապիտալում բանկը 2,5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունի: «Յուքոմ»-ը ղեկավարող և բարձր պաշտոններ զբաղեցնող եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների բաժնեմասը ևս նվազել է այս փոփոխություններից հետո՝ դառնալով 3.17%, իսկ Կիպրոսյան օֆշորից Բրիտանական Վիրջինյան Կղզիներ գնացող ընկերությունների ցանցը նախկին նվազեցրել է իր բաժնեմասը՝ 49%-ից հասցնելով 31,05%-ի:

Արամ Խաչատրյանը ներկայումս հայաստանյան 5 ընկերությունում բաժնետեր է: Մեկ տասնյակ ընկերությունում եղել է բաժնետեր և տնօրեն: Դրանց կեսի բաժնեմասն ընթացքում փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիներին:

Մանրամասներն ու շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում