ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Երևանի բյուջեն, ռուսներին տված 260 000 ռուբլին ու քաղաքապետի «խռոված» խոսնակի պատասխանը

Դեռ նոր էր հասարակությունը փորձում հաշտվել ու հարմարվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի տոնածառային շռայլությանը, երբ հրապարակվեց Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը։

Օդից կախված լուրերի համաձայն՝ 200 հազար դոլար արժեցող տոնածառը Հայկ Մարությանի անձնական «կապրիզն» է եղել․ նա ցանկացել է՝ բոլորը զգան, որ քաղաքում «իրավիճակ է փոխվել»։

Իհարկե, կարելի էր նաև այլ կերպ հասարակությանը հասցնել, որ իրենք ավելի լավն են, որ ավելի շատ են մտածում սոցիալապես անապահով ընտանիքների ամանորյա սեղանների ու առհասարակ նրանց ընտանեկան բյուջեի մասին, բայց ո՛չ, ընտրվեց հրապարակի տոնածառի սցենարը՝ Կարգին Հայկոյի «ռեժիսորությամբ»։

Ի դեպ, կան փաստաթղթեր, որտեղ պարզ երևում է, որ տոնածառը հավաքելու համար հատկացվել է 260 հազար ռուսական ռուբլի (մոտ 5000 դոլար)։

NEWSPRESS.am-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակից, թե այդ գումարը հատկացվել է միայն տոնածառը հավաքելո՞ւ համար, և կոնկրետ ովքե՞ր՝ ռո՞ւս, թե՞ հայ աշխատողներն են հավաքել այն, սակայն մեզ կոնկրետ պատասխան չտվեցին։

Մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «խռոված» էր կայքից մեր նախորդ հրապարակումների համար, ուստի նշեց, որ չի ցանկանում աշխատել մեզ հետ, քանի որ կայքում հաճախ են հրապարակվում քաղաքապետի, նրա բացթողումների ու կամայական նշանակումների վերաբերյալ քննադատող նյութեր։ Փոխարենը մեր նախկին գործընկեր Կարապետյանը հորդորեց «հայթայթել» պահանջվող տեղեկատվությունը՝ մոռանալով, որ ինքն այժմ աշխատավարձ ստանում է ոչ թե ինչ-որ մեկի գրպանից, այլ բյուջեից ու բարեխիղճ աշխատանքը կամ որ նույնն է՝ տեղեկություն տրամադրելը, նրա ուղիղ պարտականությունն է: 

Խնդիրն այն է, որ ինչպես Հայկ Մարությանը, այնպես նրա ենթակա աշխատողները, հակված են ո՛չ միայն հասարակությանը, այլև նույնիսկ լրատվամիջոցներին բաժանել սևերի ու սպիտակների․ թերևս ցանկանում են աշխատել բացառապես իրենց գովերգող ու իրենց միայն դրական կողմերով ներկայացնող կայքերի հետ։

Ինչևէ․․․ Մյուս կողմից էլ Հակոբ Կարապետյանի խուսափողական պատասխանը հարցին, ենթադրում է մտածել նաև, որ, այնուամենայիվ, տոնածառը հավաքել են ռուսները։ Այն դեպքում, որ գոնե այդ գումարը կարող էին տեղում տրամադրել հայ մասնագետների ու գոնե այդ կերպ լուծել մի քանի ընտանիքի սոցիալական հարց։

Հակոբ Կարապետյանը չցանկացավ նաև խոսել «Լույս» դաշինքի կողմից հրապարակված՝ Երևանի քաղաքապետարանի 2019-ի բյուջեի նախագծից տվյալների, մասին։

Այս նախագիծն, իհարկե, դեռ վերջնական տեսքի չի բերվել, սակայն, ըստ էության, ծախսերը խիստ փոփոխությունների չեն ենթարկվի։ Հետաքրքիր է՝ ճոխ ու թանկարժեք տոնածառը երևանցիների վզին փաթաթող Մարությանն ինչպես է բացատրելու այն, որ նախորդ տարվա համեմատ․

  • Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն աճել է 1 մլրդ 232.9 մլն դրամով:
  • Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն ավելացվել է 50 մլն դրամով:
  • Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:

Հավանաբար, այս ծախսերը կոմպենսացնելու կամ գուցե նաև առաջնային համարելու պատճառով՝ քաղաքապետարանը կրճատել է այնպիսի ծախսեր, ինչպիսիք են՝

  • Տրանսպորտի բյուջեն՝ 1 մլրդ 920 մլն դրամով:
  • Վերելակների նորոգման բյուջեն՝ 78 մլն դրամով:
  • Կանաչապատման բյուջեն՝ 576 մլն դրամով:
  • Փողոցների լուսավորման բյուջեն՝ 1 մլրդ-ով:
  • Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն՝ 171 մլն դրամով:

Իհարկե, ցանկալի կլիներ հասկանալ, թե ինչու են նոր քաղաքապետարանի նոր աշխատակիցները նախապատվությունը տվել իրենց գործուղման, պարգևատրման ու իրենց հետ կապված մյուս ծախսերին՝ ստորադասելով հասարակական պահանջները բավարարող ծախսերը․․․ Սա այն դեպքում, երբ ժամանակին հենց իրենք էին քննադատում ու քարկոծում նման արարքները․․․

Բայց, քանի որ Հայկոյի խոսնակը «խռով-խռով» է խաղում, ուստի դատողություններն ու մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին․․․

Արմինե Մկրտումյան