ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Նիկոլ, չես զգո՞ւմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին. Ռուբեն Հակոբյան

Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Քաղաքական բանկրոտի նախաշեմին

Նվաստացուցիչ է, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի ղեկավարը քաղաքական հրապարակային ապտակ է հասցնում քո պետության ղեկավարին` հայհոյախառն և բարձր տոնայնությամբ բացատրելով գործընկերային հարաբերություններում քաղաքական և բարոյական այբբենական ճշմարտություններ: Ու պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու` թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում: Այս դեպքում էլ, ցավոք, այդ հոխորտանքը քո պետության առաջին դեմքի անհավասարակշիռ և հիստերիկ պահվածքի պատճառով տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա:

Մտահոգիչ է, երբ այդ ապտակին միանում են նույն այդ կառույցին մաս կազմող մյուս գործընկերները` նույնիսկ խուսափելով կատարել դիվանագիտական արարողակարգով նախատեսված նվազագույնը` միասնաբար չշնորհավորել համապետական ընտրություններում քո պետության ղեկավարի կուսակցության արձանագրած բացարձակ արդյունքը:

Անմեղսունակություն է, երբ քո բացառիկ տգիտության պատճառով, ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով, միջազգային հարթակներում վարկաբեկում ես քո իսկ մասնակցությամբ ձևավորած անվտանգության համակարգը` ՀԱՊԿ-ը, այնուհետ, որպես ինքնարդարացում, երեսպաշտորեն չքմեղանում, թե բա` դա տաս, նույնիսկ` հիսուներորդական հարց է:

Արարողակարգային չտեսություն է, երբ ՌԴ նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո հայտարարում ես, որ ինքդ ու Վ.Պուտինը անձնական ջերմ ու ռազմավարական գործընկերներ եք, բայց Պուտինն, իր աղմկոտ լռությամբ, սաստում է քեզ` «тамбовский волк тебе товарищ»:

Հավկուրություն է, երբ չես ուզում տեսնել, թե վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչ արագությամբ են զարգանում` այս ընթացքում կնքելով 15 միջպետական և միջկառավարական պայմանագրեր, որոնք ընդգրկում են տվյալ պետությունների կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները: Եվ, որ ռազմավարական բացառիկ նշանակության կարևորագույն փաստաթուղթ է`Կասպից ծովի կարգավիճակի մասին վերջերս կնքված համաձայնագիրը, որին 25 տարի շարունակ ընդդիմանում էր ադրբեջանական կողմը, բայց… Հասկացել ե՞նք ադրբեջանական կողմից գնի ակնկալիքը…

Դիվանագիտական հո´ւ-հո´ւ դը´մփ է, երբ Բոլթոնի հետ հանդիպումից հետո հասարակությանը վախվորած փոխանցում ես նրա հորդոր-առաջադրանքը` Իրանի հետ սահմանը դե ֆակտո փակելու և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արցախի հիմնախնդրի հարցում «կառուցողական» լինելու մասին, ինչին հետևում է եռակողմ` Թուրքիա-Ադրբեջան-Իրան համաձայնագրի ստորագրումը, որի առանցքային կետերից մեկը հիշյալ պետությունների ինքնուրույնության ու տարածքային ամբողջականության ճանաչելն ու հարգելն է: Նման փաստաթղթի ստորագրմանը, ի դեպ, տարիներ շարունակ ձգտում էին Թուրքիան և Ադրբեջանը:

Գավառական երեսպաշտություն է, երբ ի լուր համայն հայության և աշխարհի հայտարարում ես, որ Արցախն ինքնաբավ և անկախ միավոր է և Հայաստանը չի միջամտում նրա ներքին գործերին, բայց ինքդ պաշտոնից հեռացնում ես ժողովրդի կողմից և բանակում բացարձակ հարգանք վայելող Արցախի բանակի հրամանատարին` միայն այն բանի համար, որ նրա խոսնակը հանդնգնել է ո´չ ասել քո թիմի անդամի կողմից բարձրաձայնած հիմարությանը, թե` այս «հեղափոխությունը» շատ ավելի կարևոր էր մեր ազգի համար, քան արցախյան ազատամարտը: (Տե´ս ադրբեջանական ԶԼՄ-ների խրախճանքներն այս թեմաներով):

Կրկնակի հավկուրություն է, երբ ջայլամին բնորոշ դիրք ընդունելով, չես ուզում տեսնել արտաքին աշխարհից Հայաստանի գործնականում բացահայտ մեկուսացումը, ինչին հասանք իշխանությունների` արտաքին քաղաքականության հայեցակարգի իսպառ բացակայության և քո հերոստրատության պատճառով:

Եվ, վերջապես, Նիկոլ, չե՞ս զգում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցրել ես քաղաքական բանկրոտի նախաշեմին…»: