Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգով
Քաղաքականություն

Էս ի՞նչ նախիջևանյան օպերացիա է, ի՞նչ 11000 հեկտար, ի՞նչ շոշափելի արդյունք, էս ի՞նչ հաշիվ ա. Շարմազանով (տեսանյութ)

Արցախյան հարցում չկա ընդդիմություն ու իշխանություն, բոլորս պետք է միասնական լինենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նկատում է, որ արդեն 2 օր է՝ Ադրբեջանից ստանում ենք հայտարարություններ, ելույթներ, որոնք մտահոգիչ են և կրկնակի մտահոգիչ է, որ Հայաստանի նոր իշխանությունը, վարչապետը, որը շատ է սիրում լայվեր մտնել, լռում է, իբր ոչինչ չի եղել:

«Ես հասկանում եմ, որ նոր իշխանությունը զբաղված է ԱԺ-ում պաշտոններ բաշխելու գործընթացով, բայց կարծում եմ՝ անվտանգության հարցերը ավելի կարևոր են, դեռ կհասցնեք պաշտոններ բաշխել:

Մինչ Փաշինյանը Ալիևին համարում է կիրթ ու նորմալ անձնավորություն և խոսում խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, Ալիևը դեկտեմբերի 17-ի իր ելույթում չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից, համարում է Ադրբեջանի բանակը հիմնական գարանտը Ղարաբաղի խնդրի լուծման, նշում, որ ցանկացած խնդիր կարող է լուծել և պարծենում իր սպառազինությամբ՝ չբացառելով սպառազինությունների մրցավազքը: Հետևություն. Ադրբեջանի ղեկավարը շարունակում է զինվել, հոխորտալ իր բանակի հզորությամբ և խնդրի ուժային լուծմամբ:

Նույն ելույթում գիտե՞ք ինչ է ասում Ալիևը. Պինդ բռնվեք, հիմա մեջբերում եմ Ալիևին. Ասում է՝ 2018 թվականին ինչ-որ նախիջեւանյան օպերացիայի հետևանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 հազար հա հող հայ-ադրբեջանական սահմանին: Հետո շարունակում է, որ ստրատեգիական մի քանի բարձունքներ էլ է գրավել Ադրբեջանի զինուժը: Մեր իշխանությունը սրան ոչ մի արձագանք չի տվել: Բա չմտահոգվե՞նք: «Ճ» կլասի պաշտոնյա չի խոսել, Ադրբեջանի ղեկավա՛րն է խոսել:

Այս ամենը կրկնակի մտահոգիչ է դառնում, երբ Միլանի հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարում է, որ վերջապես մի շարք կարեւոր հարցերում Հայաստանն ու Ադրբեջանը եկան փոխըմբռնման: Փաստորեն, վատ, թույլ, վիզը ծուռ նախկին իշխանության հետ փոխըմբռնման չէին գալիս, հիմա այս հզոր, հպարտ իշխանության հետ գալի՞ս են: Կարո՞ղ է Ադրբեջանում դարձել են հայասեր, կարո՞ղ է ուզում են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն իրականացնել, որոշել են ճանաչել Արցախի անկախությունը, Բակո Սահակյանի հետ գնան բանակցությունների:

Այստեղ երկու տարբերակ կա, կամ նրանք հրաժարվել են ուժային լուծումից, կամ էլ… Բայց հաշվի առնելով Ալիևի ելույթը, երկրորդ տարբերակը կարող է ավելի իրատեսական դառնա:

Դա էլ քիչ է, Մամեդյարովն ասում է, որ 2019-ին շոշափելի արդյունքի են սպասում: Ինձ համար շոշափելի արդյունքը Արցախի անկախացումն է:

Ուզում եմ կառավարությանը հարց տամ՝ էս ի՞նչ նախիջևանյան օպերացիա է, էս ինչ 11 հազար հեկտար է, էս ինչ փոխըմբռնում ու շոշափելի արդյունք է: Էս ինչ հաշիվ է, վափշե: Բա լայվ մտեք ասեք՝ ժողովուրդ ջան, Ալիևը որ խոսում է 11 հազար հեկտարից, գլուխը պատով է տալիս, խաբում է: Է՞ս ա ձեր հպարտ քաղաքականությունը:

Եթե Մամեդյարովի ու Ալիևի շոշափելի արդյունքը «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն է, ապա դա չլինող բան է: Արցախի հարցում կարևորը Արցախի կարգավիճակն է: Եվ հիշե՛ք, Արցախյան հարցում չկա ընդդիմություն ու իշխանություն, բոլորս պետք է միասնական լինենք»: