ԱՄՆ-Մեքսիկա պատը կարծես թե իրականություն է դառնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչ տեսք պետք է ունենա Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատը: Նա ասել է, որ պատը շատ ամուր է լինելու և գեղարվեստական ձևավորումներով:
Նա, մասնավորապես, ասել է. «Պատը միաժամանակ և՛ գեղեցիկ կլինի, և՛ կտա մեր երկրի քաղաքացիներին այն ապահովությունը, որին նրանք արժանի են: Երբ այն պատրաստ լինի՝ հնարավորություն կտա մեզ՝ խնայել միլիարդավոր դոլարներ»-ավելացրել է Թրամփը:
Թրամփը սենատից հինգ միլիարդ դոլար է պահանջել պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները հավանություն չեն տալիս Թրամփի այդ նախաձեռնությանը: