Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ
Հասարակություն

Ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից: «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով կարողանում է ինքն իրեն ստիպել գործել, ինչ-որ բան անել և ուղղակի չմնալ տեղում նստած՝ սպասելով ինչ-որ ուրիշ մեկի անելիքների արդյունքներին: Ինչո՞ւ եմ ես սա հիշում և մեջբերում, որովհետև կարծում եմ` հենց «ներուժ» բառն արտահայտում է այս ամբողջ տրամաբանությունը, որովհետև մենք ուժեղ և հաջողակ ենք այնքանով, որքանով մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել և չսպասել ինչ-որ ուրիշ մեկի անելիքին: Հետևաբար, սա է նաև այն առանցքային տրամաբանությունը, որ այսօր մենք փորձում ենք Հայաստանի Հանրապետությունում գործարկել: Մենք ուզում ենք այնպես անել, որ հնարավորինս ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ՀՀ-ում իրենք իրենց կարողանան ստիպել, համոզել սպասելու փոխարեն` գործել, մենք ուզում ենք այնպես անել, որ ոչ թե քաղաքացիները սպասեն, թե երբ է, օրինակ, կառավարությունն անելու տնտեսական հեղափոխություն, այլ իրենք ուղղակի վեր կենան և անեն իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը` ավելացնելով, որ այսօրվա հանդիպումն ընկալում է հենց այդ համատեքստում:

«Ես սա ընկալում եմ որպես հրավեր ուղղված բոլորիդ` Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ձեր բաժին տնտեսական հնարավորությունը: Շատ կարևոր հարց է՝ ի՞նչ է Հայաստանի նոր կառավարությունը տալիս և առաջարկում Սփյուռքին: Մենք Սփյուռքին առաջարկում ենք նույնը՝ ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Առաջարկում ենք հնարավորություն, որովհետև եթե հնարավորությունների հասանելիության տրամաբանությամբ նայենք, ապա Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, եթե ոչ քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետությունում ապրելով, իրենք էլ ինչ-որ առումով եղել են սփյուռքահայ: Ինչո՞ւ, որովհետև նրանք հասու չեն եղել այն հնարավորություններին, որոնց հասու պիտի լինի քաղաքացին: Մենք այսօր շատ ենք խոսում Սփյուռքին հնարավորություններ տալու մասին: Ես հարցն այդպես չեմ ձևակերպում, որովհետև չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ, ահա, Սփյուռքի երիտասարդությանը հնարավորություն ենք տալիս՝ միևնույն ժամանակ մոռանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող երիտասարդներին: Սա շատ նուրբ պահ է, որովհետև որն է մեր հեղափոխության առանցքային իմաստը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլևս ջնջված է, այլևս չկա Հայաստան և Սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն, և մեր խնդիրն է հենց դա արձանագրելը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` կառավարության առանցքային նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում հասու լինի հնարավորություններին:

«Ի վերջո, երբ ասում եմ, որ բազմաթիվ մարդիկ ապրելով Հայաստանում` ըստ էության ապրել են սփյուռքում, նկատի ունեմ հետևյալը. բազմաթիվ մարդիկ մտածել են, որ այս երկրում ապագա չկա, այստեղ ամեն ինչ անիմաստ է, մեկ է, այստեղ ոչ մի բան չի փոխվի: Այս կետից է, երբ մարդու մոտ սկսվում է արտագաղթելու պրոցեսը: Արտագաղթելը մի օրվա որոշում չէ, այնպես չէ, որ առավոտյան արթնանում ես, սուրճ խմում և ասում` գնամ ճամպրուկներս հավաքեմ ու մեկնեմ: Դա շատ երկար պրոցես է, բարդ հոգեբանական որոշումների, իրադարձությունների շղթա է: Այնպես որ, այո, մենք էլ շատ դեպքերում, ըստ էության, եթե ոչ ֆիզիկապես, առնվազն մտովի սփյուռքում ենք ապրել այն առումով, որ հեռու ենք զգացել մեզ` մեր իսկ երկրում հնարավորություններ ունենալուց: Եվ հետևաբար մեր հեղափոխության առանցքային իմաստը հենց սա է. մենք ջնջել ենք Սփյուռքի և Հայաստանի միջև սահմանը, որովհետև մեր գլխավոր խնդիրն է ստեղծել հնարավորություններ բոլորի համար: Եվ կառավարության ամենակարևոր առաքելությունը դա է՝մարդկանց մղելը հաջողությունների: Կառավարության ամենամեծ խնդիրն է քաջալերել մարդուն, օգնել նրան, որ նա հաղթահարի փակուղին, հուսահատությունը և ինքն իր մեջ նաև քաղաքական մթնոլորտի, քաղաքական ուղերձի բերումով այնպիսի մի ներուժ ձևավորի, որ այդ ներուժն ամեն մեկին կարողանա ստիպել ի վերջո գործել` սպասելու փոխարեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ հեղափոխությունը հենց դա է, երբ ոչ թե սպասում ենք ինչ-որ մեկի գործողությանը, որի արդյունքում կստանանք ինչ-որ նոր բան, այլ ինքներս ենք գործում և մեր, մեր երկրի համար ստեղծում ինչ-որ բան:

«Հետևաբար, ես համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, ունենք մեծ ներուժ, և այդ ներուժի արտահայտությունը հետևյալն է՝ ոչ թե սպասել, որ ուրիշները մեր փոխարեն որոշումներ կայացնեն և որոշեն մեր ճակատագիրը, այլ մենք հասկանանք և գիտակցենք, որ ունենք բավարար կամք, ուժ, հմտություն, իմաստություն և խելք ինքներս մեր ճակատագիրը որոշելու, ինքներս մեր հաղթանակները կերտելու, որովհետև մենք այլևս արդեն որպես ժողովուրդ սովորել ենք հաղթելուն և այդ սովորությունից ոչինչ մեզ հետ չի սովորեցնի: Այնպես որ մեզ բոլորիս մաղթում եմ նորանոր հաղթանակներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանն ու արդյունավետության բարձրացմանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, վենչուրային կապիտալի ներգրավմանը և այլ թեմաների:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «ՆերՈւժ» ծրագրին մասնակից մի քանի ստարտափերի գործունեությանն ու ծրագրերին:

«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:

Ծրագրին մասնակցում են մոտ 70 ստարտափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը: Հաղթողները կստանան մինչեւ 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաև իրավական ու հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն և այլն: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

Քառօրյա միջոցառման գերակա նպատակն է հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները: