ՔՊ-ն Արարատ Միրզոյանին կառաջադրի ԱԺ նախագահի, Լենա Նազարյանին՝ փոխնախագահի պաշտոնում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ Լենա Նազարյանի թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Լենա Նազարյանը։
Նշենք, որ Մարիոթում տեղի է ունենում «Իմ քայլը» խմբակցության ժողովը։