Օդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին
Քաղաքականություն

Իսկ ինչո՞ւ Փաշինյանն իր կարդացած գաղտնի նյութերի մասին չի ասել կնոջը, որ նա Արշակ Կարապետյանի վրա հոդված չգրի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս հերթական սկանդալային նշանակումն է կատարել, բայց եթե մինչ այս Փաշինյանը նշանակումներ կատարելիս առաջնորդվում էր 0 պրոֆեսիոնալիզմ-շատ քայլ սկզբունքով, այս վերջին նշանակումը բոլորովին այլ սկզբունքի վրա է հիմնված՝ Փաշինյանը պաշտոն է տվել մի մարդու, ումից կարողացել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ցուցմունքներ պոկել, որովհետև նա նաև շատ ուղիղ կապ ուներ 0038 հրամանի և դրա կատարման հետ։

Փաշինյանն իր խորհրդական է նշանակել Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին՝ մի մարդու, ով կրում է պատասխանատվություն Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կրած զոհերի համար, քանի որ չնայած նրան, որ ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով նախապատրաստել էր հարձակում և պատրաստվել գրոհի, Կարապետյանը որևէ ազդանշան այդ մասին բանակին չէր տվել, թեև հետախուզության պետ էր։

Արշակ Կարապետյանն իր այդ արաքի համար պետք է կանգներ դատարանի առաջ, սակայն այն ժամանակ նրան Սերժ Սարգսյանը նախընտրեց աշխատանքից ազատել։
Հետաքրքական է, որ Արշակ Կարապետյանի մասին՝ իր 2016 թվականին գրված հոդվածներից մեկում անդրադարձել է նաև վարչապետի պաշտոնակատարի տիկին, նախկինում շարքային լրագրող Աննա Հակոբյանը։

«Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել»,- «Կոմերսանտից» մեջբերել է Աննա Հակոբյանն իր «Եկել է կոստյումներով դավաճանների հատուցման պահը. նոր իրականություն Հայաստանում»  վերտառությամբ հոդվածում։

Սակայն Կարապետյանի գործոնը միայն Ապրիլյան պատերազմով չի վերջանում. նա նաև հայտնի 0038 հրամանով ստեղծված զինվորականների խմբի անդամ է եղել՝ ակտիվ մասնակցություն ունենալով մարտիմեկյան իրադարձություններին։

Եվ հիմա Փաշինյանն այն պաշտոնյային, որի նկատմամբ ամենաքիչը պետք է մեղադրանք առաջադրվեր, դարձրել է իրեն խորհրդական՝ աջ ու ձախ փորձելով լվանալ Կարապետյանի երեսը։ 

Այսօր, Դիլիջանում, ի պատասխան լրագրողների հարցի՝ թե ինչու է սկանդալային պաշտոնյա Արշակ Կարապետյանին նշանակել իրեն խորհրդական, վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է․ «Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ ոք պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»։

Իսկ հետաքրքիր է՝ Փաշինյանն իր լրագրող կնոջն այդ գաղտնի նյութերի մասին չէր տեղեկացրե՞լ, որ վերջինս նման մեջբերմամբ հոդված չգրեր, թե՞ քաղաքայկան նպատակներով արդարադատության մրցավազքն ու Մարտի մեկին իր առնչությունը կոծկելու մոլուցքը վեր են ամեն ինչից: Իսկ գուցե Քոչարյանն էլ Փաշինյանի վերաբերյալ գաղտնի նյութերի՞ է տիրապետում, որոնք կարող են դառնալ հանրության սեփականությունը՝ 2-րդ նախագահի ազատության մեջ մնալու պարագայում։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հասարակությունը չունի և չունի անգամ նոր Հայաստանում, իսկ Փաշինյանը, պատասխաններ տալու փոխարեն՝ արդարադատությունից սկսած՝ ամեն մի ոլորտ ձևում է իր հագով՝ կարկատաններ դնելով իր մասին գաղտնի ծակերի վրա:

NEWSPRESS.am