«Իսկ դուք ամուսնացա՞ծ եք»․ Պուտինը` իր ամուսնության մասին հարց ուղղած լրագրողին
Տարեվերջյան իր մեծ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է նաև իր անձնական կյանքին վերաբերող հարցին։
Լրագրողներից մեկը հետաքրքվեց, թե արդյոք Վլադիմիր Պուտինը պատրաստվո՞ւմ է ամուսնանալ և ում հետ:
«Դե, դրանք երկու տարբեր հարցեր են», - ծիծաղելով ասաց Պուտինը, ապա հարցրեց․ «Իսկ դուք ամուսնացա՞ծ եք»։
«Այո՛»,- ասաց լրագրողը։
Պուտինը կրկին ծիծաղելով ասաց․ «Նա ամուսնացած է և ցանկանում է, որ ինձ մոտ էլ լինի այնպես, ինչպես իր մոտ է»: Պուտինի պատասխանին հետևեց ներկաների բուռն ծիծաղը:
ՌԴ նախագահը ժպտալով շարունակեց․ «Որպես բարեպաշտ մարդ՝ ես վաղ թե ուշ ստիպված եմ լինելու դա անել»։