Իրանի հարստացված ուրանի պաշարները կոչնչացվեն տեղում. գործընթացը կվերահսկի ՄԱԳԱՏԷ-նՓաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են այն կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին․ ԱբրահամյանԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակՓաշինյանը սկսել է Ալիեւի տնային առաջադրանքը կատարել․ հանրաքվեի մասին օրենքը կփոխենԱննա Հակոբյանի դեմ 14 հայց են ներկայացրել․ «Հրապարակ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըՊատճառն ազգանունն է. «Հրապարակ»Գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը. «Հրապարակ»
Բացահայտվել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը (տեսանյութ)
Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգով
Վազող տողեր

Մենք հավատարիմ ենք մեր հիմնարար արժեքներին՝ ստեղծել օրենքի երկիր. Սիմոն Հակոբյան

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Սիմոն Հակոբյանը:

-Պարոն Հակոբյան, ԱԺ արտահերթ ընտրություններից հաշված օրեր են անցել: Ինչպես ասում են՝ տպավորությունը դեռ թարմ է. ՕԵԿ ռեյտինգային թեկնածու էիք ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ թիվ 8 ընտրատարածքում: Ի՞նչ մնաց ընտրություններց:

-Նախ, նշեմ, որ ինչպես նախորդ, այնպես էլ վերջին ընտրություններում պատիվ ունեի ՕԵԿ կուսակցության կողմից առաջադրվել ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու իմ հարազատ՝ Գեղարքունիքի մարզում: Մինչ այս լինելով կուսակցության երիտասարդական միության նախագահըմ շուրջ 14 տարի լինելով Օրինաց Երկիր կուսակցության անդամ՝ հպարտությամբ եմ կրել ու կատարել մեր քաղաքական թիմի ու նրա առաջնորդի՝ Արթուր Բաղդասարյանի գաղափարները, անմնացորդ նվիրվել մեր գաղափարակից ընկերների պայքարին՝ հանուն օրինական, անվտանգ ու զարգացող Հայաստանի, Արցախ աշխարհի ու համայն հայության:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա, ինչպես մեր կուսակցության երկարամյա ու բազմափորձ նախագահ, պետական գործիչ Արթուր Բաղդասարյանն է բազմիցս նշել հեղափոխության օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում, ընտրություններն անհրաժեշտ էին՝ որպես լուսավոր, ժողովրդային շարժման վերջնական հաղթանակն ապահավող երաշխիք: Այժմ ունենք այն, ինչ ունենք:

-Նշեցիք Արթուր Բաղդասարյանի անունը. չեմ կարող չանդրադառնալ մեծ քաղաքականությունից և կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին՝ նրա՝ օրերս արված հայտարարությունը: Այդ լուրն, ի դեպ, դրական որակեցին ինչպես քաղաքական, հասարակական, այնպես էլ մասմեդիայի լայն շրջանակները՝ Արթուր Բաղդասարյանի քայլը համարելով աննախադեպ, հարգանքի արժանի…

- Իհարկե, երիտասարդ տարիքում և, առհասարակ, իր գործունեության ընթացքում, բոլոր հնարավոր հաջողություններին հասած մեծանուն գործիչը՝ Արթուր Բաղդասարյանը, հերթական անգամ ապացուցեց, որ իր յուրաքանչյուր քայլ խոհեմության, ողջամտության և պետական մտածողության վկայություն է: Իսկ, ի՞նչ է, բացառիկ ու հարգանքի արժանի քայլ չէ՞ր, երբ ՕԵԿ նախագահը հրաժարվեց ԱԺ նախագահի, Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններից: Կա՞ մեկը նորանկախ Հայաստանի պատմության մեջ և, ընդհանրապես, մեր տարածաշրջանում, հետխորհրդային երկրներում, որ կամովին հեռացել է երկրի ամենաբարձր պաշտոններից՝ ոչ թե նեղանձնային, նեղկուսակցական շարժառիթներով, այլ պետական, հասարակական, քաղաքական գործչի սկզբունքային դիրքորոշմամբ: Կամ հիշո՞ւմ եք մի դեպք, երբ ԱԺ նախագահը խստորեն քննադատի երկրի գործող իշխանություններին՝ կասեցնելով վերջիններիս կողմից պետության հարստությունն օտարելու կամ մասնավորեցնելու արատավոր քաղաքականությունը, ջանքերը… Այս ամենը փաստարկված է, գոյություն ունեն արխիվային կադրեր, առկա է բաց տեղեկատվություն, սև քարոզչության ու կանխակալության փոխարեն անհրաժեշտ է սթափ լինել ու իրերը կոչել իրենց անուններով …

-Այդ դեպքում, ծանր չէ՞, արդյոք, Ձեր ու Ձեր նոր գործընկերների, ՕԵԿ նոր ղեկավարության, քաղաքական խորհրդի բեռն ու առաքելությունը:

-Մեր առաջնորդի՝ քաղաքականությունից ու «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալն, անկասկած, մեծ ու, անկեղծ ասած, ոչ հաճելի անակնկալ էր ինչպես մեր քաղաքական ամբողջ թիմի, այնպես էլ՝ նրա գաղափարները գնահատող ՀՀ քաղաքացիների, քաղաքական ու հասարական գործիչների համար: Նրա քայլը նաև սթափեցնող էր քաղաքական մյուս ուժերի համար, ինչի մասին մամուլում վերջին օրերին հնչում են դրական տեսակետներ: Որոշումն ինքնին ուսուցանող է ու պարտավորեցնող:

Բայց, կարծում եմ, որ ՕԵԿ-ը՝ որպես Արթուր Բաղդասարյանի «քաղաքական հոգեզավակ», որպես նորանկախ Հայաստանի խորհրդարանական տարեգրության ամենից բեղուն, օրինաստեղծ ուժ, չի կարող ավարտել իր հաշիվները ոչ քաղաքականության, ոչ էլ ժողովրդի ու պետության հետ. Հիշեցնեմ, որ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական դաշտ կվերադառնա միայն ժողովրդի պահանջով, վստահ եմ՝ այդ պահանջը երկար սպասել չի տալու, քանի որ մեր երկիրն այսօր ունի Արթուր Բաղդասարյանի նման փորձառու գրագետ և հայրենասեր, քաղաքական գործիչի կարիքը:

Ժողովրդանպաստ բազում օրենքների հեղինակ, պետականամետ հարյուրավոր որոշումներ գեներացնող ու դրանց համար պայքարող «Օրինաց Երկիր» կուսակցությունը պետք է, պարտավոր է և անելու է լրջագույն բարեփոխումներ ինչպես ներկուսակցական, այնպես էլ՝ գործունեության ոլորտներում, որովհետև մենք հավատարիմ ենք մեր հիմնարար արժեքներին՝ ստեղծել օրենքի երկիր, ստեղծել մարդու իրավունքների գերակայության երկիր, նպաստելով ժողովրդի ու պետության արժանապատիվ բարեկեցությանն ու հզորացմանը: Հենց սա է՛ մեր գլխավոր առաքելությունը, որ հանձնառու և բարեխիղճ կերպով իրականացնելու ենք ՕԵԿ քաղաքական ղեկավարության ու շարքային նվիրյալների համատեղ ջանքերով :