Ամուսինները, ովքեր իրենց երեխային Հիտլեր էին անվանել դատապարտվեցին
Բրիտանացի նեոնացիստական կազմակերպության անդամ զույգին, ովքեր իրենց երեխային անվանել էին ի պատիվ Ադոլֆ Հիտլերի, դատապարտել են ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
22-ամյա Ադամ Թոմասը դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման, իսկ նրա 38- ամյա զուգընկերուհի Կլաուդիա Պատատասը՝ 5 տարվա ազատազրկման:
Նրանց հետ միասին ազատազրկման են դատապարտվել նեոնացիստական խմբավորման ևս չորս անդամ: