ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ...

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխանության զարմանքները

Վերջին մի քանի օրերին ՀՀ իշխանությունների գործելաոճը բավականին զարմանքների պատճառ դարձավ...

Նախ, պարզվում է, որ հետհեղափոխական ԱԳՆ-ն նույն աշխատաոճն է ընտրել, ինչ նախահեղափոխականը՝ լռակյաց դիվանագիտություն... ՀՀ ԱԳՆ-ն ընդամենն արձագանքողի դերում է... Հայաստանի արտաքին հարաբերություններին վերաբերող կարևոր տեղեկությունները, ինչպես միշտ, շատ դեպքերում, մենք իմանում ենք Մոսկվայից, Բաքվից կամ այլ մայրաքաղաքներից... Իսկ պաշտոնական Երևանն ընդամենը լղոզված արձագանքում է այդ ամենին, լինի դա ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանում արտասահմանցի զինծառայողների գտնվելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելուն, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի լավատեսությանը՝ կապված ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, երբ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է նշանակում, երբ թուրք-ազերին գոհ է մնում հայ պաշտոնյայի հետ հանդիպումից...

Զարմանք է հարուցում նաև ՀՀ վարչապետի մեղմ արձագանքը Բելառուսի նախագահի լկտի հայտարարություններին... Կցանկանայի, որ երկրի ներսում "սևերին" պատեպատ ծեփող և ասֆալտին փռող մեր վարչապետը նույնն էլ աներ արտաքին "սևերի" նկատմամբ... Սակայն, որքան հասկանում եմ, այդ ամենին հայ հասարակությունն ականատես չի լինելու... Զարմանքների շարքը կրկին շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի 17-ին իրեն խորհրդական նշանակեց Արշակ Կարապետյանին՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետին, որը 2016 թ-ի ապրիլյան պատերազմից առաջ որևէ տեղեկություն չի ունեցել ազերի-թուրքերի սպասվող հարձակման մասին...Սույն անձին 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո առաջինը "ցտեսություն" ասացին ԶՈՒ-ից և աքսորեցին Մոսկվա... Փաշինյանի նեղ շրջապատի կողմից սույն անձի "հանցագործությունները" փաստելուց հետո էլ ՀՀ վարչապետը վերջինիս նշանակում է իրեն խորհրդական... Հետաքրքիր է... Ի՞նչ ծառայությունների դիմաց է Կարապետյանը դարձել Փաշինյանի խորհրդական... Զարմանալի է նաև այն, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների մասին կարծիք է հայտնում՝ մեջբերելով Բաքվի դիրքորոշումը... Երբևէ որևէ մեկը տեսել է, որ պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական տարբեր մակարդակներին վերաբերող բանակցությունների մասին ճիշտ տեղեկատվություն տարածի... Պաշտոնական Բաքվի կարծիքը բարձրաձայնելը ամենամեծ սխալն է...

Ուրախ կլինեմ, որ այսուհետ մեր իշխանությունները մեզ զարմացնեն իրենց ձեռքբերումներով, հատկապես արտաքին քաղաքականության և երկրում սոցիալ-տնտեսական վիճակի շոշափելի բարելավման առումով... Իսկ այս շրջանում, շատ ուրախ կլինեմ, որ մեր իշխանությունները մեզ վերը նշված զարմանքներից զերծ պահեն...

Հ.Գ. Իր տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին... Այս անգամ ևս Հայաստանի վարչապետի արտասահմանյան այցի մասին մենք իմանում ենք արտասահմանից... Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ...»: