Պուտինի անակնկալ հայտարարությունը՝ ռուս-բրիտանական հարաբերությունների մասին
«Ռուս-բրիտանական հարաբերությունները փակուղի են մտել»- այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա մեծ մամլո ասուլիսին՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Նախագահ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն իր առջև նպատակ է դրել դուրս գալ այդ փակուղուց: Բրիտանական Brexit-ին վերաբերող հարցին Պուտինը չի ցանկացել պատասխանել, նշելով, որ դա Մեծ Բրիտանիայի ներքին խնդիրն է: Միայն հավելել է, որ բրիտանական կառավարությունը պետք է կատարի իր ժողովրդի կամքը, որն արտահայտել է Եվրոպական միությունից դուրս գալու համար անցկացված հանրաքվեի ժամանակ: