ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Կեղծիքներով աշխատելը սովորական է դարձել պատվիրատու ընկերության համար․ Զարուհի Սարգսյան

Օրեր առաջ մամուլում շրջանառվեցին լուրեր, ըստ որոնց՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին։  Նման հաղորդում էր տվել շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը։ Թեմայի շուրջ NEWSPRESS.am-ը ներկայացնում է Զարուհի Սարգսյանի հարցազրույցը։

- Տիկին Սարգսյան, օրերս հայտնի դարձավ, որ Դուք՝ որպես «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն, հաղորդում եք տվել ոստիկանություն, քանի որ «Եուրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է BMW ավտոսրահի կառուցման համար վճարելուց: Որքա՞ն գումարի մասին է խոսքը, ե՞րբ է կնքվել պայմանագիրը, ո՞ւմ միջև, ե՞րբ էր վերջնաժամկետը գումարի վճարման:

-Այո՛, ես իսկապես դիմել եմ իրավապահ մարմիններին, որպեսզի իրավական գնահատական տան ստեղծված իրավիճակին։ Բանն այն է, որ վերջերս եմ տեղեկացել, որ «Եուրոմոթորս» ընկերությունը դեռևս 2017 հունիս-հուլիս ամիսներին, մեզ համար անհասկանալի հիմքով, պետական գրանցման վկայական է ձեռք բերել։ Այդպիսով նրանք սեփականության իրավունք են ձեռք բերել մեր ընկերության սեփականություն հանդիսացող և հարկային հաշվեկշռում գտնվող մոտ 1 500 000 000 ՀՀ դրամ արժողությամբ շինանյութերի և ծառայությունների հանդեպ։ Հետագա շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ այս գումարը չի ներառում ո՛չ շահույթ, ո՛չ վերադիր և
տրանսպորտային ծախսեր։ 

Պարտավորության գումարը կազմում է 462 000 000 ՀՀ դրամ։

-«Եուրոմոթորս» ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին, դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշել է, որ Դուք սեփական շահադիտական նպատակներով «Եուրոմոթորս» ընկերության հասցեին անհիմն մեղադրանքներ եք հնչեցրել և իրենք ապացույցներ ունեն, որ ««Եուրոմոթորս» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին Ձեզ վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Ճի՞շտ է Ջաբեր Ալմարզուքիի տարածած ինֆորմացիան:

-Տեղյակ եմ, որ մեր նախկին գործընկերներն շտապել են մամուլի ասուլիս հրավիրել և ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով տպավորություն ստեղծել, թե իբր «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունն՝ ի դեմ ինձ, անհիմն լուրեր է տարածում և, որ ակնկալում են, թե ներողություն պետք է խնդրեմ։ Այդ ասուլիսից կառանձնացնեմ առավել ուշագրավ կետերը, որոնց հարկ եմ համարում պատասխանել անմիջապես՝ մնացյալը թողնելով ժամանակի քննությանը։

Կարևոր եմ համարում նշել, որ «Եուրոմոթորս» ՓԲ ընկերությունում հավատարմագրված կառավարում իրականացնողներից, թե տնօրենը՝ Ջաբեր Ալմարզուքին, թե ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Թանագեոզեանը, մեր ընկերությունների միջև կայացած գործարքը ներկայացնելիս ցուցաբերեցին ակամա կամ միտումնավոր անտեղյակություն: 

Մասնավորապես՝ կարծիք հնչեց, թե անբարեխիղճ ենք գտնվել նախագծի իրականացման ժամկետների հարցում, մինչդեռ դա ակնհայտ չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր ընկերությունների միջև 26.05. 2016թ, կնքվել է ներքին հարդարման աշխատանքների իրականացման համաձայնագիր, որի իրականացման ժամկետ էր սահմանվել 60 օրյա ժամկետը, ինչն արդեն իսկ հուշում է, որ 2016թ. հունիսին ավտոսրահի շինարարությունն ավարտված լինել չէր կարող։

Իրականությունը հետևյալն է՝ 2016թ սեպտեմբերին տեղի ունեցավ ավտոսրահի հանդիսավոր բացումը, որից անմիջապես հետո մենք պատվիրատուին հանձնեցինք կատարողական ակտ, համաձայն որի՝ արձանագրել էինք, ինչպես պայմանագրի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս հավելյալ իրականացրած աշխատանքների արժեքը։ Կատարողական ակտն առ այսօր չի ստորագրվել, բայց և՛ դրա վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում, և՛ դրանից հետո որևէ առարկություն չենք ստացել։

Մեկ այլ հայտնագործություն էր ինձ համար, թե ես միտումնավոր պատվիրել եմ մետաղական հիմնակմախք, որի ծավալները պայմանագրից 860 մ2 ավելի մեծ են
եղել։ Մինչդեռ հիմնակմախքը նախագծվել և պատվիրվել է արտադրող ընկերության կողմից, «Եուրոմոթորս» ՓԲԸ կողմից տրամադրված կոնցեպտհատակագծի հիման վրա, իրենց միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի կողմ մենք չենք հանդիսացել։

Ընդհանուր առմամբ, «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությանն առ այսօր փոխանցվել է 2 656 250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

-Ո՞ր փուլում են դատական պրոցեսները, և առհասարակ, այս հարցով ի՞նչ պլաններ ունեք:

Անցած 2 տարվա ընթացքում դատարան չդիմելու պատճառն այն էր, որ մշտապես կարծել եմ, թե այս խնդիրն իբրև բանական մարդիկ կարող ենք լուծել բանակցային ճանապարհով և խուսափել դատական քաշքշուկներից։ Սակայն այսօր ես ավելի քան երբևէ վստահ եմ՝ թե դատարանում և թե այլ պետական մարմիններում այս հարցն արդարացի լուծում է ստանալու։

Նշեմ, որ ինձ մի քանի անգամ առաջարկվել է որոշակի գումարի դիմաց, ստորագրել, որ պարտք և պահանջ չունեմ, սակայն դա անընդունելի է եղել ինձ համար։

Իսկ կեղծիքներով աշխատելը թերևս սովորական երևույթ է դարձել պատվիրատու ընկերության համար։ Այսպես. կայքերից մեկում պատվիրատուի կողմը հրապարակել է փորձագիտական եզրակացությունը, որի 2-րդ էջին զետեղված տեքստը կեղծ է, տրված փորձագիտական եզրակացությունը նման բովանդակություն չի պարունակում։ Չէր խանգարի, եթե հրապարակվեր այդ փորձագիտական եզրակացության մեկ այլ էջ, որն առավել ուշագրավ է, սակայն հասկանալի պատճառներով դա չի արվել։

Իսկ եթե ցանկանում են, որ վերոգրյալն ու շատ-շատ այլ հանգամանքներ հրապարակվեն և ապացուցվեն դատական նիստերում, ուրեմն կհանդիպենք դատարանում:

- Արդյո՞ք լուրի տարածումից հետո Ձեզ հետ կապ հաստատե՞լ է Գագիկ Ծառուկյանը, որևէ տիպի խոստում տրվե՞լ է Ձեզ:

-Ո'չ։