Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծության է ենթարկում ԿիեւըԱննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ «Հրապարակ»Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ
Հասարակություն

Պարո՛ն Մարության, Ձեզ սպառնո՞ւմ են․․․ Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով․ Անի Սամսոնյանի կոշտ ելույթը (տեսանյութ)

Եկել եմ՝ մի քիչ շեղեմ ձեզ, ձեր տոնածառի հանդեսից, պարո՛ն Մարության:

Այսպես սկսեց Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթը «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նա նկատեց, որ 3 ամսվա ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել քաղաքապետի աշխատանքից, քան իրականությունն է․ ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց քաղաքապետն այդպես էլ լուծում չի տվել։ 

«Ես գիտեմ, որ Դուք կախարդական փայտիկ չունեիք, որ միանգամից լուծեիք այդ հարցերը, բայց այս ընթացքում եղան հարցեր, որոնք կարող էին Ձեր կողմից լուծում ստանային և չստացան»,-ասաց նա։

Անի Սամսոնյանը հիշեցրեց,որ այս ընթացքում քաղաքապետին է գրել երկու նամակ, որոնց պատասխանները բավարար չեն եղել։

«Ավելի լավ էր՝ չպատասխանեիք, պարո՛ն քաղաքապետ, գրեիք, որ չեք պատասխանում»։

Առաջին նամակով նա խնդրել էր համատեղ հանդիպում կազմակերպել կրթության և գիտության նախարարի, իր և այն ուսուցիչների միջև, որոնք անարդարացիորեն նվաստացվել և վիրավորվել են քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետից:

«Այս հարցի վերաբերյալ խայտառակ եղան հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, կրթության փոխնախարարը, խայտառակ եղաք նաև Դուք, պարո՛ն Մարության, որովհետև ես այստեղ ելույթ ունեցա, հարց բարձրացրի, որ Դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային, բայց նա մինչև հիմա չի հեռացվել: Եվ իմ բերած փաստերին ոչ մի հակափաստարկ չի բերվել: Ինչո՞ւ չեք հեռացնում Աննա Ստեփանյանին»,- հարցրեց Անի Սամսոնյանը, և հավելեց․ «Ասում են՝ քաղաքապետն 80 % ձայն է ստացել, ասում էր՝ դեմը խաղը չկա, բա ինչի՞ չի լուծում էդ հարցը։ Դե ասեք, պարոն քաղաքապետ, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը․ պարոն քաղաքապետի հայտարարություններն ու գործն իրար չեն բռնում»,-ասաց Անի Սամսոնյանը։

Նա նաև աղբահանության հարցը բարձրացրեց։ Անի Սամսոնյանյանը նկատեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում տեղ էր գտել աղբահանության երկրորդ օպերատորին ներգրավելու կետը:

«Դուք իսկապե՞ս կարծում էիք, որ երկրորդ օպերատոր պետք է ունենայիք, ես անցյալով եմ տալիս այդ հարցը, քանի որ արդեն կասկածում եմ․․․  Ես այն եզրահանգմանն եմ գալիս, որ, պարո՛ն քաղաքապետ, Դուք չգիտեք՝ ինչպես լուծել այդ խնդիրը և անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Միգուցե Ձեզ սպառնում են, շանտաժ են անում, կիսվեք մեզ հետ, միգուցե մենք օգնե՞նք Ձեզ»,-ասաց Անի Սամսոնյանը։

Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին ֆլեշմոբ անել:

«Ձեր անձնական էջին, գործնական էջին ամեն առավոտ, ամեն երեկո թող ուղարկեն աղբի նկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով»,- ասաց Անի Սամսոնյանը:

Նա անդրադարձավ նաև տոնածառի հարցին։

«Իսկապես տոնածառը շռայլություն է մեզ համար․ ինչպես ասում եք՝ հանրության պահանջն էր դա, հազիվ դեմը առաք, որ հանկարծ փողոց չփակեն․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում