Ամերիկան իր զորքերը դուրս կբերի նաև Աֆղանստանից
Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրճատել Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինվորականների թիվը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը, սակայն սրա շուրջ արդեն բուռն քննարկումներ են սկսվել: Այս մասին առաջին անգամ գրել է ամերիկյան Wall Street Journal պարբերականը: Պարբերականի անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Աֆղանստանում գտնվող ամերիկյան 14 հազար զորքի կեսը՝ շուրջ 7 հազար զինվորական՝ դուրս կբերվեն այնտեղից:
Զորքի դուրսբերումը մի քանի ամիս կտևի և աղբյուրի փոխանցմամբ, այդ գործընթացը կավարտվի մինչ հաջորդ տարվա ամառ: