ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Կեցցե՛ Հայկ Մարությանը, ով ծախսում է «հարկատու լոդրերի» փողերը

Երեկ երեկոյան միացվեցին Երևանի գլխավոր տոնածառի լույսերը:

Հարկատուներիս հաշվին, տոնախմբության համար ընդհանուր առմամբ ծախսվել էր 100 միլիոն դրամ, այո՛ դա այն պետության հաշվին, որը շուրջ 7 միլիարդ դոլար արտաքին պարտք ունի, տնակային ավաններ կամ Աշոտաբերդի խայտառակությունը: Ինչևէ: Ծախսը «ժողովրդի իշխանության» կողմից առանց հանրային քննարկման արված է, իսկ շնորհակալություն երկրի ղեկավարը արդեն հայտնել է քաղաքապետին` Հայկ Մարությանին: Հավանաբար, ոչ ոք էլ չէր պատկերացնում, որ Փաշինյանը ոչ թե Մարությանին, այլ «հարկատու լոդրերին» կասի «Կեցցե՛ք»:

Հետաքրքրական է նաև՝ եթե այս ծախսերն այլ հավասար պայմաններում իրենց թույլ տային նախորդ իշխանությունները, ինչպիսի ելույթ կունենային ընդդիմադիրներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը: Նրանք պարզապես չէին հեռանա ԱԺ ամբիոնից և ամեն մեկը կփորձեր առավել սուր ելույթով «արևին փռել» նախկին քաղաքապետին:

Տոնական հանդեսի ընթացքում ելույթ ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանը և իր խոսքում ուշադրության արժանի միտք արտահայտեց հրաշքների կատարման մասին:

Մեր քաղաքապետը մինչև 2018 թվականը հրաշքներին չի հավատացել, իսկ հիմա սկսել է հավատալ: Դե, իրականում, կարելի է նրան հասկանալ, քանի որ 2018-ին նրա կյանքը էական բարելավում ապրեց` առանց լայն սպառման դաշտի կինոարտադրությունից անցում է կատարում միլիոնանոց քաղաքի կառավարման: Իսկապես, նման անցումը կարող է միայն որպես հրաշք դիտարկվել:

Այս է խնդիրը, որ հրաշքով քաղաքապետ ընտրված մարդն այդպես էլ չի գիտակցում, թե որն է ժողովրդի կամքը և թե ինչու նրան բերեցին իշխանության: Մարությանն ու իր շրջապատը չեն հասկանում, որ ժողովրդի պայքարը չի եղել Սերժի կամ Տարոնի դեմ, նրանց պայքարը եղել է անարդարության և իրենց կարծիքը հաշվի չառնելու դեմ: Դրա ապացույցն է և այն, որ քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նախ ասաց, թե տրանսպորտի նոր ցանցի ներդրման համար միլիոնավոր գումարներ չեն ծախսվել, ապա հպանցիկ ավելացրեց, թե ինքը չի ծախսել (նկատի ունի՝ Տարոն Մարգարյանի կառավարման օրոք է ծախսվել), բայց հետո էլ հավելեց, որ 850 հազար եվրո գումար արդեն ծախսվել է: Չի՞ գիտակցում քաղաքապետը, թե՞ չի ուզում գիտակցել, որ Երևանի բյուջե գնացող գումարների համար վճարող աշխատողը մեծ հաշվով՝ թքած ունի՝ գումար վատնողի անունը Տարոն է, թե Հայկ, եթե ինքը կռացած է երթևեկում օրն առնվազն երկու անգամ: 

Անցյալից դասեր չքաղած այս իշխանությունների կյանքը կարճ է, որովհետև ժողովուրդը լավ է սերտել հեղափոխության կարճ ուղին` գործադուլն ու ճանապարհներ փակելը դարձել են բողոքի արտահայտման ձև և ոսկոր` կանգնած յուրաքանչյուր իշխանության կոկորդին:

Իսկ հրաշքներից անդին, հայաստանյան իրականությունը ոչ թե երեկվա տոնական լույսերն ու շքեղությունն են, այլ ինքնահրկիզվող տարեց կինը, ում թոշակի չափով Մարությանը մեկ մետր տոնական լույս էլ չէր կարող գնել:

NEWSPRESS.am