Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ջրհոս. Օրը հանգիստ կանցնի

Նոյեմբերի 23-ի աստղագուշակ.

Խոյ. Անխտիր բոլորին վստահել չարժե: Այսօր կարող են մոլորեցնել ձեզ, հեշտությամբ հունից հանել: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Ձեր քայլերում առավել զգույշ եղեք: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Օրվա առաջին կեսին ստեղծագործական ներուժը մեծ է: Եթե այն ճիշտ ուղղությամբ օգտագործեք, ապա դրական լիցքեր կստանաք: Հնարավոր են նոր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները:

Սիրելիին մի ձանձրացրեք ձեր կասկածներով, քնքուշ ու համբերատար եղեք:

Ցուլ. Ամեն բան լավ կդասավորվի, ձեզնից պահանջվում է հանգստություն պահպանել և օրվա առաջին կեսին վեճերի մեջ չներքաշվել: Զգացմունքային դաշտն անկայուն է: Հարազատներին, ընտանիքի անդամներին վերաբերող լուրերը կուրախացնեն: Ոմանց առջև, անսպասելիորեն, գործնական նոր հնարավորություններ կբացվեն: Եվ այդ ամենը շնորհիվ մի մարդու, ում երբևէ օգնել եք: Երիտասարդ Ցուլերի համար հետաքրքիր օր է սպասվում:

Անձնական հարաբերություններում ձեռք կբերեք նոր փորձ, ինչը հետագայում օգտակար կլինի:

Երկվորյակ. Առավոտյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք օրվա ընթացքում հեշտությամբ կլուծեք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա և, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր մի ժամանակ շատ թանկ են եղել ձեզ համար: Այսօր կարող եք նոր ուղևորություններ ծրագրել: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա:

Հարմար օր է սպորտով զբաղվելու, մաքուր օդում ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

Խեցգետին. Եթե հստակ ծրագրեր ունեք, ապա անհապաղ անցեք դրանց իրագործմանը, քանի դեռ հանգամանքները ձեր օգտին են դասավորվում և լուրջ խոչընդոտներ չկան: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ուշադիր եղեք անձնական իրերի հանդեպ, որևէ բան կորցնելու վտանգը մեծ է: Փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր երեկոյան գործնական կամ անձնական բնույթի հանդիպումներ են ծրագրել:

Ընդհանուր լեզու կգտնեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ անսահման սիրում ու գնահատում են:

Առյուծ. Հանգիստ ու խաղաղ օր է սպասվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն կարող է ձանձրալի թվալ: Լի եք էներգիայով, սակայն չգիտեք, թե ինչպես այն օգտագործել: Սխալ կվարվեք, եթե օրն անցկացնեք՝ շրջաապատի մարդկանց խնդիրները լուծելով: Դա կհանգեցնի մի շարք վեճերի և տարաձայնությունների: Եթե շատ եք ուզում բարի գործ անել, ապա արեք այն, ինչ ձեզնից խնդրում են, ոչ ավելին: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր չափազանց զգայուն են և խոցելի, ինչը փոքր-ինչ կզարմացնի մտերիմներին: Փորձեք լիցքաթափվել և հանգստություն պահպանել:

Զբոսանքներն օգտակար կլինեն:

Կույս. Անհանգիստ, հակասություններով լի, սակայն հետաքրքիր օր է սպասվում: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր երազել են գլխապտույտ սիրավեպ ունենալ, անհավանական սիրային պատմության սկիզբ դնելու հնարավորություն կունենան: Այսօր կոգեշնչվեն այն Կույսերը, որոնց հոգեհարազատ է գրականությունը: Ինքներդ ձեզ չեք խաբի, սակայն մարդկանց հետ շփումներում փոքրիկ խորամանկությունների կդիմեք, և դրանով ոչ մեկի չեք վնասի, այլ ճիշտ հակառակը: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար:

Կարող եք ձեռք բերել զարդեր, նորաձև հագուստ:

Կշեռք. Այսօր առավել զգուշավոր եղեք: Լարված օր է սպասվում՝ լի տհաճ անակնկալներով: Նշանի շատ ներկայացուցիչներ կգժտվեն նրանց հետ, ում սիրում են, մտերիմների հետ հարաբերություններն անտանելի կդառնան: Ձեր կատակներն այսօր ճիշտ չեն հասկացվի, և ոմանց համար վիրավաորական կլինեն: Ուրիշների կյանքին խառնվելը, նրանց անձնական հարցերը քննարկելն այսօր ճիշտ չի լինի: Փորձեք լսողի դերում լինել: Հնարավոր է լուծվեն, վերջին ժամանակներս անհանգստացնող, մի շարք հարցեր:

Նոր գաղափարներ կծնվեն, որոնք կյանքի կոչելով՝ դրական փոփոխությունների սկիզբ կդնեք:

Կարիճ. Բարեհաջող օր է սպասվում: Կհաջողվի իրագործել այն ամենն, ինչը ծրագրել էիք, և այդ հարցում աջակցության կարիք չեք ունենա: Կարող եք միանգամայն նոր գործեր ձեռնարկել, անգամ եթե դրանց մասին հստակ պատկերացում չունեք: Ձեռք կբերեք նոր համախոհներ: Երեկոն հարմար է ոչ պաշտոնական շփումների համար այն մարդկանց հետ, որոնց հետ ֆինանսական ընդհանուր շահեր ունեք: Գործնական բնույթի հանդիպումը կարող է անսպասելի զարգացում ստանալ:

Հնարավոր է բուռն սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Աղեղնավոր. Օրը լավ կդասավորվի, միայն երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ: Մտերիմները ձեր ուշադրության և աջակցության կարիքն ունեն: Փորձեք լսել նրանց, անգամ եթե զրույցի թեման այնքան էլ ձեր սրտով չէ: Կեսօրին հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն: Կարող եք հաջող գնումներ կատարել: Երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր առողջությանը և արտաքին տեսքին:

Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները արդյունավետ ու օգտակար կլինեն:

Այծեղջյուր. Բարդ օր է սպասվում: Վատ միջադեպեր չեն լինի, սակայն դրական լիցքերի, հաճելի զգացողությունների պակաս կզգաք, ինչը վատ կանդրադառնա ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի վրա: Կարևոր որոշումներ կայացնել չարժե, ցանկացած իրավիճակում հանգստություն և զգուշություն պահպանեք: Մտերիմների հետ հարաբերությունները մարտի դաշտ են հիշեցնում: Ամեն պահ պայթյունի վտանգ կա, իսկ պատճառը ձեզ համար անհայտ է:

Ամեն դեպքում, փորձեք առավել համբերատար լինել, խուսափեք ցավոտ թեմաների քննարկումից:

Ջրհոս. Օրը հանգիստ կանցնի, թույլ կտա իրագործել, շաբաթվա ընթացքում կազմած մի շարք ծրագրեր: Տեսնելով, որ դժվարին իրավիճակում եք՝ մտերիմներն անմիջապես օգնության կհասնեն: Ուրախալի լուրեր կստանաք, հնարավոր են դրամական մուտքեր: Առավոտյան կարող եք ուղևորության մեկնել, հանդիպել ընկերներին: Իսկ երեկոն ցանկալի է անցկացնել տանը՝ միայնության մեջ: Փորձեք թուլանալ, լիցքաթափվել:

Այսօր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան հանգստի կարիք շատ ունեք:

Ձկներ. Թյուրիմացաբար որոշ խնդիրներ կծագեն, սակայն ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի և ուրախ պահեր կպարգևի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր առավել հնարամիտ են: Հետաքրքիր մտահաղացումներ կունենան թե՛ իրենց և թե՛ ընկերների համար: Զարմանալի չէ, որ մշտապես ուշադրության կենտրոնում կլինեք, շրջապատում բոլորը կցանկանան մտերմանալ ձեզ հետ: Նոր ծանոթություններ կհաստատեք, ֆլիրտը չեք բացառի, սակայն որևէ մեկով լուրջ տարվել չեք ցանկանա: Դա լավ կստացվի նշանի փորձառու ներկայացուցիչների մոտ, իսկ ավելի երիտասարդ Ձկները կդժվարանան խուսափել սիրահարվելուց:

Այսօր ծնված զգացմունքները հնարավոր է փոխադարձ չլինեն: