«ՃՈ աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն»՝ Աշոտ Ահարոնյանից
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ այս տարվա դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթեւեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1321-ով։ 1321 խախտում ավելի է արձանագրվել, իսկ դա հաստատ «անգործության» հետեւանք չէր կարող լինել։ Մնացածը թողնում եմ գիտակ-վերլուծաբանների դատին»։