ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Պետությունը պետք է աջակցի խոշոր տեխնոլոգիական ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը. Մհեր Մարկոսյան

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար
Մհեր Մարկոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ.

IT եւ բարձր տեխնոլոգիաներ հասկացությունները այսօր բաժանված են իրարից: IT-ին գործիք է բարձր տեխնոլոգիաների համար եւ եթե կարողանանք այդ գործիքը ճիշտ օգտագործել, ապա կկարողանանք հասնել ավելի մեծ բարձունքների:
Աշխարհում բարձր տեխնոլոգիաների մասին տարբեր սահմանումներ կան: Որոշ մասնագետներ ասում են բարձր տեխնոլոգիա է այն, երբ կարողանում ես տասը տեսակի բաներ իրար հետ համակցել եւ մի նոր որակ ստանալ: Օրինակ, եթե մի ընդունիչ պետք է հավաքես, այդ ընդունիչի մեջ մի քանի տասնյակ միկրոսխեմաներ կան ու դու կարողանում ես համադրել, նշանակում է տիրապետում ես որոշակի բարձր տեխնոլոգիական հմտությունների:

Ծրագրավորումը, ավելի շուտ արվեստ է: Նույն խնդիրը կարելի է լուծել տարբեր եղանակներով: Մեկը կարճ տարբերակն է ընտրում , մյուսը՝ երկար: Հայերը լավ արվեստագետներ են, այդ պատճառով էլ լավ ծրագրավորողներ շատ ունենք, որոնք կարողանում են դրսեւորել իրենց ներքին ուժը: Բայց որպեսզի կարողանանք զարգացնել բարձր տեխնոլոգիաները, մենք պետք է կարողանանք ապահովել համապատասխան տեխնիկական կրթություն: Այսօր Հայաստանում գործում են երկու ինժեներական ԲՈՒՀ՝ Ճարտարաշինարարական եւ ճարտարագիտական համալսարանները, որոնք իրար լրացնում են մասնագիտությունների իմաստով: Բայց այստեղ լուրջ խնդիրներ կան՝ ուսումնական պրոցեսի կազմակերպման, հագեցվածության առումով: Իմ կարծիքով ԲՈՒՀ-երը պետք է ուղորդող դեր ունենան, ցույց տան ուղղությունները, որ զարգանում է աշխարհում եւ մասնագետներին այդ ուղղությամբ պատրաստեն: Ստեղծեն տեխնոլոգիա հետո մասնագետների հետ վաճառեն բիզնեսմեններին, որպեսզի նրանք կարողանան բիզնես դնել այդ հիմքի վրա: Մեզ մոտ հակառակ պրոցեսն է, ԲՈՒՀ-ը սպասում է, որ բիզնեսմենը պատվեր տա իրեն, նոր պատրաստի համապատասխան մասնագետներ:
Կարեւոր է նաեւ, որ ուսուցանողը լինի ամենաառաջին գծից, որպեսզի կարողանա հետաքրքիր բան հաղորդել: Այսօր շատ դժվար է նման մարդ գտնել: Լավ մասնագետները զբաղված են իրենց գործով եւ սովորեցնելու ժամանակ չունեն: Լավ մասնագետ ու մանկավարժ համադրությունը դժվար է ստացվում: Կարծում եմ պետք է արմատապես փոխվի վերաբերմունքը դասավանդողների նկատմամբ: Դոցենտի աշխատավարձը տատանվում է 130- 150 հազարի սահմանում: Երրորդ կուրսի ուսանողը , երբ գնում է ինչ- որ տեղ աշխատելու՝ բարձր տեխնոլոգիաների գծով, մինիմում 200 000 դրամ է ստանում : Սա պարզ օրինակ է, թե ինչպես է գնահատվում դասախոսի աշխատանքը: Աշխարհում պատկերն ուրիշ է: Դասախոսների աշխատավարձը բարձր է պետական միջոցների հաշվին, կամ վճարովի ուսուցման:

Խոսելով համակարագային այլ խնդիրների մասին: Իմ կարծիքով պետք է առանձին, հատուկ ուշադրության արժանի ճյուղ դառնա ռազմական արդյունաբերությունը: Իսրայելի պես երկիրը տարեկան մոտ 6 միլիարդ դոլարի զենք է վաճառում, Շվեյցարիան, որը չեզոք երկիր է, ութ միլիարդ դոլարի զենք է վաճառում… Հայաստանը սերիական արտադրության համար հարմար չէ, բայց բարձր տեխնոլոգիաների հատային արտադրության պոտենցիալ ունենք: Պետք է հասկանալ ինչ ուղղությամբ կարող ես զարգանալ եւ այդ հնարավորությունը օգտագործել:

Ոլորտում որոշակի լավ փոփոխությունները նկատելի են: Նշեմ մի քանիսը. Պետությունը գնացել է նրան, որ զորակոչիկներից առանձնացնում է տեխնոլոգիական միտք ու հմտություններ ունեցող երիտասարդներին՝ այսպես կոչված ռազմատեխնոլոգիական զորամասում: Նրանց հնարավորություն է տրվում ծառայությունը զուգակցել թեզ գրելու հետ: Այդ երիտասարդները լուրջ գործեր են կատարում, ճիշտ է օգտագործվում տեխնոլոգիական պոտենցիալը: Շատ լուրջ քայլեր է արվում եւ զարգանում է ինժիներական մտածելակերպը:

Հայաստանում այսօր առաջնահերթություն է համարում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները դիտարկվում են որպես փոքր ձեռնարկություններ: Մենք, սակայն մոռանում ենք, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ այդ փոքրն ու միջինը կարող են զարգանալ միայն խոշոր ձեռնարկությունների կողքին: Խոշոր ձեռնարկություն պետք է լինի, այնքան խնդիրներ ունենա, որ կարողանա բաժանել այդ փոքր եւ միջին ընկերություններին: Պետության դերը պետք է լինի խոշոր ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը:

Դրա արդյունքում կզարգանան նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Կառավարությունը պետք է ինչ որ ձեւեր գտնի նաեւ շահագրգռելու դրսի ձեռնարկություններին, խոշոր կազմակերպություններին Հայաստան բերելու համար, որ դրանք ճյուղեր տան Հայաստանում: Առանց դրա մենք կնմանվենք ճահճի մեջ թփրտացող գորտերի:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ