«Ժամանակ». Հայկ Մարությանը վատ դրության մեջ է դրել նաև «ՔՊ»-ականներին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախորդ օրը արված հայտարարությունները վատ վիճակի մեջ են դրել նաեւ ավագանու ՔՊ անդամներին, որոնք հանրությանը հայտնի են որպես ակտիվ աշխատանք ծավալած եւ Երեւանի խնդիրներին հետամուտ գործիչներ:
Նրանք շատ լուրջ խոսակցություն են ունեցել քաղաքապետի հետ, ով իր հայտարարություններով ընդդիմության գործունեությունը հավասարեցրել է ոչինչ չանելու դիմաց աշխատավարձ ստացող անբանների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում