ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

«Վստրեչի ապերի» գործով տուժողի հայրը «զակա՞զ» է կատարում

Մամուլում շրջանառվում է Վստրեչի Ապեր մանկանվամբ Արամ Վարդանյանի գործով տուժածի հոր՝ Սուրեն Զոհրաբյանի տեսանյութը, որտեղ նա միջադեպի մասին «մանրամասներ» է ներկայացնում։

Անկեղծ լինելու համար պետք է նշենք, որ նրա տղայի համար ավելի լավ կլիներ, որ իր հայրը չաներ դա։ Տուժող Մամիկոն Բագրատունու հայրը հպարտությամբ պատմում է, թե ինչպես են երկու աղջիկ եկել իր «տղային ուզելու»։ Նրա այս հայտարարության առաջին րոպեներին մտածում ես, թե հայրը հումոր է անում, հետո պարզվում է, որ ո՛չ, հայ տղամարդը առանց քաշվելու պատմում է․

«2012 թվականին Բարխոյան Արմինեն և Այվազյան Նարինեն եկան իմ տղային ուզելու Նարինեի համար․․․ վերջը եկան՝ ծանոթացանք․․․»։

Հայրը պատմում է, թե ինչպես է գովել տղային, թե «վրան մեղր է քսած», իսկ ապագա զոքանչը՝ Արմինեն էլ սպառնացել է, թե չի ների տղային, եթե դավաճանի իր աղջկան․

«Արմինեն ասեց՝ դավաճանի՞ իմ աղջկան, ոտերը ջարդելու եմ, շալվարը հագից կհանեմ, կվտարեմ ստեղից»․․․

Ամեն դեպքում, հայրը համաձայնել է և կնության է տվել իր որդուն․․․

Այսօր արդեն հայրը պատմում է, թե Նարինեի ու Արմինեի «զակազ»-ով, 2017 թվականին, տղայի ամուսնալուծությունց հետո, Վստրեչի ապերը ծեծի է ենթարկել իր տղային՝ ճիշտ Արմինեի նկարագրած ձևով․

«Տարել են, ծեծել են, շալվարը հանել են, նկարել, ուղարկել Արմինեին․․․»

Այս պատմությունն իսկապես մի տեսակ շինծու և անիրական է թվում, քանի որ ոչ մի հայ տղամարդ, ոչ մի պարագայում ի ցույց աշխարհի, իր տղային այդչափ չէր նսեմացնի՝ պատմելով կանանց կողմից ոտնահարված իր տղայի արժանապատվության մասին։

Ու այստեղ, երբ հայրը խոսում է «զակազ»-ից, հարց է առաջանում, թե արդյոք ո՞ւմ  «զակազ»-ն է կատարում ինքը, և ինչի՞ դիմաց, որ այդչափ ստորացնում է իր տղային։

Եթե իհարկե նման դեպք տեղի է ունեցել, ապա հայրը պետք է լռություն պահպաներ․ ի վերջո դատական նիստերը դռնփակ են, և ոչ ոք չէր իմանա, որ նրա տղային երկու կին խնամախոսության են գնացել, իսկ հետո ստորացրել։ Չէ՞ր մտածում հայրը, թե ինչպես է հետո իր տղան երևալու ընկերների մեջ (եթե իհարկե նման թույլ տղամարդը կարող է ունենալ ընկերներ)։

Մյուս կողմից էլ, եթե իսկապես սա ճշմարտություն է, ապա ինչո՞ւ հայրը մեկ տարի առաջ չէր բարձրաձայնում։ Արդարացումները, թե մինչ հեղափոխությունը չէր կարողանում խոսել այդ մասին, քանի որ վախենում էր՝ արդարացի չեն․ իսկ ի՞նչ կար ավելի թանկ բան աշխարհում, քան թեկուզ կյանքի գնով իր տղայի պատիվն ու արժանապատվությունը փրկելը։

Իսկ այսօր արդեն հայրը չի՞ վախենում, որ ինքն իր ձեռքով իր տղայի պատիվը գետնով տվեց ու ստորացրեց նրան՝ իր պատմությամբ։

Այս պատմությունն իսկապես ծաղր է ցանկացած հայ տղամարդու համար, ով կարողանում է ճիշտ գնահատել տղամարդու արժանապատվությունները։ Հայրը փաստացի ոչնչացրեց իր տղային՝ չգիտես ինչի դիմաց։ Երևի թե այն բանի, որ ինչ-որ մեկի մտքով անցել է Վստրեչի Ապերի դեմ քրգործ հարուցել․․․

Բացի այդ, հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ իրավապահների մտքով չի անցնում պարզել, կամ նույն ոգևորությամբ հրապարակել, թե ինչո՞ւ է Մամիկոն Բագրատունին փոխել իր ազգանունը, ի՞նչն է դրդել նրան անել դա։

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հեղափոխական շարժման առաջին օրերին Նիկոլ Փաշինյանին գովերգող Բագրատունին, այժմ նեղ շրջանակներում հայհոյում է նրան, թե ակնկալիքները չարդարացրեց։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նրա հայրը գործի հետ կապված շահարկում հեղափոխությունը։ Սա ի՞նչ կրկես է և ո՞ւմ է ձեռնտու քարկոծել Վստրեչի Ապերին․․․

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել։