2018թ. ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990 թվականից ի վեր. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է:
Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի և խստագույն պատասխանատվության»: