Բաքվում այրվում է նավթավերամշակման գործարան«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԵլակն արտահանում են թուրքականի անվան տակ. «Հրապարակ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ռուսական բանակը գիշերը հարվածներ է հասցրել ԿիևինԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան ՖիդանԻ՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Հասարակություն

Հայտնի գազավիկը մսխում է ժողովրդից «քերած» միլիոնները

Այս տարվա վերջին ավարտվում է ՌԴ հետ գազային պայմանագրի ժամկետը, համաձայն որի՝ ռուսական գազը ՀՀ սահմանին արժե 150 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, սակայն վերջնական սպառողին գազը հասնում է 285 դոլարով:

Վաղը՝ դեկտեմբերի 27-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խոսվում է այն մասին, որ Փաշինյանը կփորձի Պուտինի հետ համաձայնության գալ գազի գինը չթանկացնելու համար: Խնդիրն այն է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, այսինքն հունվարի մեկից, սահմանին գազի գինը կլինի 215 դոլար՝ 1000 խորանարդի դիմաց:

Ստացվում է՝ այսօր ՌԴ իշխանությունները շանտաժի միջոցով փաստի առաջ են կանգնեցնում մեր երկրի ղեկավարությանը՝ ներկայացնելով Արցախի մի քանի շրջանների հանձնման փաթեթ: Եթե Փաշինյանը համաձայնի Մոսկվայի շանտաժին՝ գազի գինը սահմանին կմնա նույնը, հակառակ դեպքում՝ կդառնա 215 դոլար:

Հասկանալի է, որ գազի գնի թանկացմամբ երկրում շղթայական թանկացումներ կսկսվեն: Սա խոսում է այն մասին, որ դժվարին իրադրության մեջ են գտնվում մեր երկրի ղեկավարությունը և ժողովուրդն՝ առհասարակ:

Զուհագեռ իրականությունում, Հայաստանում բարգավաճող ու զարգացող գազավիկները օր օրի կարողանում են միլիոններ դիզել: Թվում էր՝ Կարեն Կարապետյանի՝ «գազավիկների դարաշրջանը» մոտեցել էր ավարտին, սակայն այսօր ևս «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաները կարողանում են ի հաշիվ ժողովրդի վճարումների, ատկատների և «գազին օդ տալու»՝ հսկայական հարստություն ձեռք բերել:

NEWSPRESS.am-ի լրագրողի անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդպիսի միլիոնատեր գազավիկ է պաշտոնավարման ընթացքում դարձել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մասնաճյուղի տնօրեն Էդգար Ավոյանը: Ստորև ներկայացնում ենք հասցեներն ու շինությունների լուսանկարները, որոնք Ավոյանը կարողացել է ձեռք բերել վերջին տարիների ընթացքում:

Նշենք, որ Էդգար Ավոյանի քաղաքական հենարանը մինչև հեղափոխությունը բավականին ամուր է եղել: Նա իր պաշտոնը ստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման շրջանում, գործել է նրա հովանու ներքո, նաև թիվ 5 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի սանիկն է: Նախորդ ընտրություններին սատարում էր Ավշարի Արայիկին, իսկ այժմ, ինչքան էլ զարմանալի թվա՝ ՔՊ-ի կողքին է:

Իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում ինչպես բոլոր ժամանակների իշխանությունների «տասովչիկ» Էդգար Ավոյանի, այնպես էլ այլ «իշխանիկների» գործունեության վրա:

Ի դեպ, նրան ճանաչողները պնդում են նաև, որ հավանաբար ստացած ատկատների հաշվին՝ նա կարողանում է շռայլ ժամանակ անցկացնել տարբեր խաղատներում և ռեստորաններում, ապրել ցոփ ու շվայտ կյանքով:

Մեր տեղեկություններով՝ ստորեւ նշված հասցեներում գտնվող շենք-շինությունները, հողամասերը պատկանում են Էդգար Ավոյանին, սակայն տեղեկությունը փաստելու համար հարցում կուղարկենք պետական գույքի կառավարման վարչություն և պատասխանը մեր ընթերցողներին կներկայացնենք առանձին հրապարակմամբ:

Այստեղ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախ պետք է ներքին թշնամու դեմը կարողանա առնել, նոր միայն բարձր ամբիոններում փորձի առ ու ծախի մեջ թաթախվել:

Հուսանք՝ վաղը Նիկոլ Փաշինյանը կկարողանա պահել ազգային շահը և դիվանագիտական հմտությամբ մանևրել՝ ՌԴ իշխանությունների ներկայացրած փաստաթղթերը ստորագրելուց առաջ:

Շարունակելի...

NEWSPRESS.am