Վանաձորի վարորդները կրեատիվ տոնածառով շնորհավորել են գալիք Ամանորը
Վանաձորի վարորդների ակումբը որոշել է Ամանորին ընդառաջ յուրօրինակ անակնկալ մատուցել իր համաքաղաքացիներին։ Վարորդները, մեկ մարդու նման իրենց ավտոմեքենաները, քաղաքի կենտրոնական հրապարակում, կանգնեցրել են եղևնու տեսքով։ Բոլոր մեքենաների լուսարձակներհ միաժամանակ վառելով՝ ստացվել է լույսերով զարդարված տոնածառ։
Գեղեցիկ այս տեսարանի հեղինակներն ուրախ են, որ կարողացան իրենց կրեատիվ տոնածառով համաքաղաքացիների օրը լցնել հաճելի տրամադրությամբ։
Նրանք այս կերպ շնորհավորել են համաքաղաքացիների գալիք Ամանորը։