Գիտենք, բայց մենք կապ չունենք դրա հետ․ տրանսպորտի նախարարը Երևան-Թալին ավտոճանապրհը փակելու մասին
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի ժ/պ Հակոբ Արշակյանը տեղյակ է, որ Երևան-Թալին ավտոճանապարհը փակ է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցապատողների կողմից։
Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ կառավարությունն իր պարտավորությունները պատշաճ կատարել է ու վճարել է կատարված աշխատանքի դիմաց, և դա կապալառուի ու ենթակապալառուի միջև եղած խնդիր է, որի հետ կառավարությունը կապ չունի:
«Մեր հիմնական կապալառուներից «Կորսան» ընկերությունն իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցներ, և հիմա աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը»,- մանրամասնեց Արշակյանը։