ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Պուտին-Փաշինյան «խորքային» զրույցը Քոչարյանի՞ մասին էր․ Փաշինյանը վերադարձավ ձեռնունայն

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Այդ մասին ասաց հենց ինքը՝ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվով։

Նա ասաց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված կոնկրետ որոշումներ չեն եղել, սակայն խոսել են այն մասին, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի կունենան որոշ ուղղումներ։

Գազի գնի վերաբերյալ, Փաշինյանի խոսքով, ևս որոշում չկա, բայց նա, ինչպես ինքն է ասում, «լավատես» է։ Իհարկե, հիշում ենք, որ Փաշինյանը մինչև մեկնելը հայտարարեց, թե պայմանավորվել են գազի գնի շուրջ բանակցել հանդիպման ժամանակ։

Ու քանի որ երկրի վարչապետի ժ/պ-ն, ըստ էության, սպասումներով իրեն սպասող իր ժողովրդին ասելիք չուներ, քանի որ իր իսկ խոսքից ստացվում է, որ Պուտին-Փաշինյան արդեն հերթական հանդիպումն էական ոչինչ չի տվել, ուստի երկու երկրների ղեկավարների հանդիպման իմաստը նա խոսքով տարավ զգացմունքների հարթակ և նկարագրեց, թե ինչ բարիդրացիական մթնոլորտում է տեղի ունեցել հանդիպումը։

Փաշինյանը փորձում էր համոզել իր այն տեսակետը, թե հանդիպման բովանդակությունն անիմաստ չի եղել, և որ ՌԴ նախագահի հետ «հաջողվել է հասնել ընդհանուր ըմբռնման»․․․

Իհարկե, դատելով այն բանից, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հենց այնպես Հայաստանից «տեղահան» չէր անի Նիկոլ Փաշինյանին ու իր մոտ կանչի, իհարկե այս առումով կարելի է ասել, որ «ընդհանուր ըմբռնման» դաշտ ձևավորվել է։ Հարցն այն է, թե կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ են «իրար հասկացել» երկրների ղեկավարները։

Չի բացառվում, որ իսկապես Փաշինյան֊Պուտին զրույցը չափազանց խորքային է եղել։ Գազի գնի բանակցության անվան տակ Մոսկվա մեկնած Փաշինյանը ներքին կարգով «հրահանգավորվել է» թե՛ Պուտին֊Լուկաշենկո մինչև տարեվերջ հետաձգված խոսակցության վերաբերյալ, թե՛ ՀՀ երկրրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված։

Ի դեպ, այս առումով ուշագրավ էր Փաշինյանի մեկնմանը զուգընթաց շրջանառված այն հայտարարությունը, թե իբր Պուտինը Փաշինյանին ասել է, որ Քոչարյանն իր ընկերն է, ու Փաշինյանն էլ իբր պատասխանել է, թե «զղջում եմ, որ նման ընկերներ ունեք»․․․ 

Նախ արդարության համար պետք է նշել, որ լուրերն սկսեցին շրջանառվել այն ժամանակահատվածում, երբ դեռ Փաշինյանը նույնիսկ տեղ չէր հասել։ Բացի այդ, նաև չկար պաշտոնական տեղեկատվություն այդ մասին ու պաշտոնական աղբյուր։

Ի վերջո, եթե նման խոսակցություն տեղի ունեցած լիներ այդ հանդիպման ժամանակ, ապա Փաշինյանը հաստատ առիթը բաց չէր թողնի, որ գազի գնի հետ կապված հուսախաբ ժողովրդի ականջը շոյեր իր սփոփիչ  հայտարարությամբ, թե Քոչարյանի հարցում Մոսկվան չի միջամտում։

Իհարկե, չի բացառվում, որ Փաշինյան-Պուտին առանցքային թեման, կամ գոնե օրակարգային հարցերից առաջինը լիներ Քոչարյանի կալանավորման հարցը, իսկ ավելի կոնկրետ՝ Քոչարյանի ազատ արձակման հարցը։ Ամեն դեպքում, պետք է նկատել, որ Փաշինյանն իրականում նման ձևով չէր կարող արձագանքել ՌԴ նախագահին՝ ինչպես ներկայացվել է ֆեյք օգտատերերի կողմից։

Չենք նկարագրի հետևանքերը, թե ինչ տեղի կունենար, եթե իրականում Փաշինյանը նման բան ասեր, պարզապես փոքրիկ ակնարկ․ Փաշինյանի հետ ՀՀ-ի և Ղարաբաղի հարցում էական արդյունք չտված, բայց այնուամենայնիվ «խորքային» զրույցից հետո, Պուտինը չի հապաղում շնորհավորել իր ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի գալիք Ամանորը։

Այս շնորհավորանքը թերևս նաև մեսիջ էր՝ բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածում են, որ Փաշինյանը Քոչարյանի հարցում կոշտ է խոսել Պուտինի հետ։

Արմինե Մկրտումյան

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։