ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

«Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության»․ Փաստաբանների հայտարարությունը

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն է ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։

Անհամատեղելիությունը պայմանավորված է ոչ միայն նրա՝ կյանքի համար վտանգավոր բնույթի հիվանդությամբ, այլ նաև այն հանգամանքով, որ կալանավայրը անկարող է տրամադրել մասնագիտական բժշկական խնամք ու բուժում նման հիվանդությամբ տառապող կալանավորի համար, ինչպես նաև հատուկ դիետիկ սնունդ ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ։ Թեև այդ հանգամանքը միայն այսօր հիմք հանդիսացավ Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու համար, նշված խնդիրը կալանավորման առաջին օրից՝ հոկտեմբերի 6-ից շարունակաբար բարձրացվել է իրավասու մարմինների առջև, որը որևէ իրավական լուծում չի ստացել։

Մինչդեռ այդ ընթացքում նրա առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել՝ ունենալով անդառնալի հետևանք և նրա կյանքը դնելով իրական և անխուսափելի վտանգի առջև։

Տեղի ունեցածն ընդհամենը ապացուցում է այն ամենը, ինչի մասին բոլոր հնարավոր եղանակներով բարձրաձայվել է Սամվել Մայրապետյանի փաստաբաններիս ու բժիշկների կողմից նրա ձեռբակալման առաջին իսկ օրվանից:

Անկասկած է, որ առողջական վիճակի վանթարացման և շարունակվող կալանքի միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ, և դրա պատասխանատվությունն ընկած է իշխանությունների վրա, որոնց ցուցումով Սամվել Մայրապետյանը մոտ երեք ամիս պահվել է անհարկի անազատության մեջ։ Ներկայումս Սամվել Մայրապետյանի փաստաբաններս պատրաստվում ենք գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով վիճարկելու ենք նրա առողջությանը հասցված վնասը և խափանման միջոց կալանավորման անօրինականությունը, որոնք վերագրվում են իշխանություններին։

Սամվել Մայրապետյանի կալանավորումը 2018 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում բարձրացնում է ՀՀ սահմանադրության 27-րդ (անձնական ազատության իրավունք) և 26-րդ (խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արգելք) հոդվածներով սահմանված հիմնարար իրավունքների խախտման լուրջ հարցեր։ Առավել ցավալի է, որ շատ փաստեր հիմք են տալիս եզրակացնելու, որ վերը նշված խախտումները ունեցել են խտրական բնույթ։

Ներկայումս ստեղծվել է նոր իրավիճակ, երբ ազատության մեջ հայտնված Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության՝ կյանքի ցուցումով։ Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։

Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։

Ավաղ, Սամվել Մայրապետյանի անձնագիրը գտնվում է Հատուկ Քննչական ծառայությունում: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը անուղղակիորեն նշում է, որ գրավի կիրառմամբ ազատ արձակված անձի համար անհրաժեշտ է ստանալ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը տեղաշարժի իրավունքից օգտվելու անհրաժեշտության դեպքում։ Հաշվի առնելով հարցի լրջությունը, նախօրեին շտապ կարգով դիմում ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չունենք:

ՀՔԾ-ի կողմից Սամվել Մայրապետյանի՝ Գերմանիա շտապ վիրահատության մեկնելու վերաբերյալ դիմումին ընթացք չտալու յուրաքանչյուր օրը վտանգի տակ է դնում նրա կյանքը, խախտում նրա ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը։ Եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ
29.12.2018 թ․
Երևան