ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Մարդիկ հասկանում են, որ քո ճանապարհն ազգի ինքնաոչնչացման ճանապարհն է. նամակ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ժողովրդի կողմից ընտրված» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սա առաջին, եւ ես հուսով եմ, որ վերջին Ամանորը կլինի, որ դու հեռուստատեսությամբ կշնորհավորես հայ ժողովրդին: Նախորդ իշխանությունները վերջին շրջանում հեռացան ժողովրդից, գտնվում էին պատրանքների մեջ: Դու եկար իշխանության՝ նախորդ իշխանությունների հասարակության կողմից մերժման ալիքի վրա, եւ Դու հմտորեն օգտվեցիր այս հանգամանքից: Դու եւ Քո կուկլավոդները, հմտորեն մանիպուլացնելով ընդհանուր դժգոհությունները, ճնշելով խորհրդարանի պատգամավորներին, փողոցներ փակելով, ամբողջ երկիրը կաթվածահար անելով, ստիպեցիք պատգամավորներին քվեարկել Քո օգտին: Սակայն անգամ սա Քո մոտ ստացվեց միայն երկրորդ փորձից: Այնուամենայնիվ, երբ իշխանության եկար, մի շարք խոստումներ տվեցիր մարդկանց: Այն, որ տնտեսությունը կզարգանա թռիչքաձև արագությամբ, բազմաթիվ հայրենակիցների Ռուսաստանից եւ Արեւմուտքից միլիարդավոր ներդրումները կլցվեն երկրի բյուջեի մեջ, որեւէ քաղաքական ռեպրեսիաներ չեն լինի, այլեւս «հեռախոսային/զանգովի» արդարադատություն չի լինի, դատավորները անկախ կլինեն, կոռուպցիան կվերանա, թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան, գործազրկությունը կվերանա, երկրից արտագաղթը կդադարի և հայրենադարձությունը կսկսվի: Թվարկվածները պարզապես դատարկ խոսքեր էին…

Իսկ ի՞նչ կատարվեց իրականում: Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց բուտաֆորիայի: Եվ ավելին՝ այն ընդունեց ավելի վայրի եւ ձևափոխված տեսք: Գործազրկության կրճատման փոխարեն դու ավելացրիր նոր գործազուրկներ, դուրս շպրտեցիր լուծարված նախարարությունների աշխատակիցներին փողոց: Նախօրերին Երեւանի բոլոր համայնքների շատ աշխատակիցներ հեռացվեցին, բուհերի եւ դպրոցների դասախոսական կազմը կրճատվում է: Գործազուրկների թիվը հասել է մոտ 55 հազարի: Երկրում ներդրում չի կատարվում, քանի որ Սփյուռքը, որը վախեցած է քո կողմից իրականացվելիք գործելաոճից ՝ Սփյուռքի նախարարության լուծարումից, վախենում է ինչ-որ բան ներդնել Հայաստանում: Իհարկե, ոչ մի հայրենադարձություն չկա, մարդիկ ինչպես լքում էին երկիրը, այնպես էլ հիմա են հեռանում: Դառնալով վարչապետ՝ դու, նախեւառաջ, քո նախորդ խոստումների հակառակ, ստիպեցիր կառավարությանը մշակել եւ ընդունել կողոպտիչ որոշում `կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ: Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացվել են մի շարք հարձակումներ, ընտանեկան արժեքների ավանդական համակարգը ոչնչացվում է, բանակն էլ թուլացվում է։ Դատավորները վերջնականապես կորցրեցին իրենց անկախությունը, դու բառացիորեն ահաբեկում ես իրենց հանրայնորեն սպառնալիքներով եւ հեռախոսազանգերով: Եվ ավելին, Դու վարում ես կուլիսային, լիֆտային բանակցություններ մեր դարավոր երդվում թշնամի-հարեւանի հետ՝ վտանգի տակ դնելով Արցախի անկախությունը և անվտանգությունը: Հիմնական օրենքը, որով դու առաջնորդվում ես՝ ՈՐՈՎՀԵՏև ԵՍ ԵՄ ԱՅԴՊԵՍ ՈՒԶՈՒՄ: Ու ելնելով այն փաստից, որ քո բոլոր գործողությունները ուղղված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետապնդելուն, որը տեղի է ունենում օրենքը ցուցադրական անտեսելով, կարող եմ պատկերացնել, թե ինչպես ես ցնցվում վախից՝ լսելով Ռոբերտ Քոչարյանի անունը:

Գիտես, թե ինչո՞ւ ես այսքան վախենում նրանից: Քանի որ Նա իսկապես գիտի՝ դու ինչ ես իրականում, ով է իսկապես պատասխանատու 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար, ով սկսեց առաջինը կրակել, ով ամբոխը հասցրեց ագրեսիվ խելագարությանը, և ով հանուն սեփական դիվիդենտների մարդկանց գիտակցաբար տարավ մահվան։ Եվ Դու գիտես, որ Նա գիտի դա: Եվ ոչ միայն Նա …

Ի դեպ , ես չեմ ուզում քեզ նմանվել և քո պես չեմ ներքաշի քո ընտանիքը խոսակցության մեջ: Երեխաները ոչնչում մեղավոր չեն …

Իմացիր ! Գոնե մի քիչ սթափ դատողություն ունեցող մարդիկ չեն ընդունում այն ամենը, ինչ դու անում ես մեր երկրի հետ: Հասկանում են, որ քո ճանապարհն ազգի ինքնաոչնչացման ճանապարհն է: Եվ մենք քիչ չենք:

Եվ որպես վերջաբան, ես միայն ուզում եմ շնորհավորել քո երեխաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթում եմ, որ շատ տարիներ անց նրանք ստիպված չլինեն կարմրել, վատ զգալ իրենց ծնողների համար»: