Այս ամենաթողության ու խուլիգանության վերջը տվե՛ք․ այսպես բանակ չեն ճանապարհում
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս ամենաթողության ու խուլիգանության վերջը տվե՛ք: Այսպես բանակ չե՛ն ճանապարհում և այսպես հայրենիքի պաշտպան չե՛ն կրթում ու դաստիարակում…
Ամո՛թ է…»:
Հիշեցնենք, որ մի խումբ անձիք կանգնեցրել են զորակոչիկների ավտոբուսը, հայհոյել ու քաշքշել զորակոչիկներին։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որով դատապարտում էր կատարվածը և տեղեկացնում, որ դեպքի առիթիվ նյութեր են նախապատրաստվում։