«Ինձ խայտառակ ես անում»․ զինակոչիկը հրաժարվել է լրացուցիչ ստուգումից և խնդրել է առաջնագիծ գնալու համար
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նորակոչիկի լուսանկար, որտեղ նրան գրկել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Շատ սիրուն նկար շատ հուզիչ պատմությամբ:
Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր, թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է.
«Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»»,- լուսանկարին կից գրել է Արծրուն Հովհաննիսյանը։