Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել. «Հրապարակ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսովՕբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)
Տնտեսություն

«Ժողովուրդ ջան, ո՞նց եք, հուսով եմ՝ լավ եք․․․»․ գազի թանկացումը կսուբսիդավորվի ամբոխավարությամբ

Դեկտեմբերի 27-ին Փաշինյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո, ընկճված ու հուսահատ տեսքով ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, թե

«Գազի գնի մասին որոշում չկա, սակայն ես լավատես եմ ու կարծում եմ, որ առնվազն բարձրացում չի լինի․․․»

Իսկ արդեն նոր տարվա շեմին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շղարշի ներքո Փաշինյանը ոսկե խոստումների սկուտեղի վրա մատուցեց գազի գնի թանկացման մասին լուրը․ ռուսական կողմը սահմանին թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 1000 խմ համար 150 դոլարից այն հասցնելով 165 դոլարի:

Փաստացի Փաշինյանը խաբեց իր ընտրազանգվածին, քանի որ մինչ այդ խոստանում էր, թե գազի գինը ո՛չ միայն չի բարձրանա, այլև կիջնի։ Իսկ Ամանորի նախաշեմին, որպեսզի «նվերն» այնքան էլ շատ բացասաբար չընդունվի, նա խնդիրն այլ տեսանկյունից ներկայացրեց՝ ավելի լավ է թանկ գազ, քան ազատ արձակված Քոչարյան։

Դե, համենայն դեպս, նոր իշխանության խոսափող դարձած Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այդ տրամաբանության մեջ հարցում էր կազմակերպել։

Այստեղ, իհարկե, ուզում ես ասել՝ Իոննիսյան, մի կարևոր հարց էլ մենք ունենք՝ պատրա՞ստ եք Սորոսի գրանտներից հրաժարվելու, և դրա փոխարեն միայն ազգային արժեքների վրա կառուցել նոր Հայաստան․․․ բայց մնում ենք ձեռնպահ․ դանիելիոննիսյանական թեմային կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա վերադառնանք գազի թանկացմանը։

Չի բացառվում, որ գազի գնի բարձրացումն ունի նաև քաղաքական ենթատեքստ, և Ռուսաստանը պարզապես այս կերպ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Այս ճնշումները կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ, սակայն մի բան ակնհայտ է, որ Հայաստանի վարած սխալ քաղաքականության արդյունքն արդեն իսկ տալիս է շղթայական դոմինոյի էֆեկտը (Ղազախստանում տեղի ունեցածը ևս կարելի է համարել շղթայական դոմինոյի հետևանք)։ 

Ամեն դեպքում, ճնշումները հենց այնպես չեն լինում, ու Մոսկվան հաստատ պատճառներ ուներ գազի գինը թանկացնելու։ Բայց չանդրադառնանք պատճառներին, այլ խոսենք հետևանքներից։

Փաշինյանը գազի գնի բարձրացան մասին խոսելիս՝ շեշտեց, թե 

«Բանակցություններ է սկսում «Գազպրոմ Արմենիայի» հետ՝ գազի սակագնի հարցով, ամեն ինչ արվում է, որ սպառողի համար գազը չթանկանա․․․»

Այս դեպքում, ստացվում է երկուսից մեկը՝ կամ «Գազպրոմն» իր շահույթի հաշվին չի թանկացնի գազը, կամ կառավարությունը պետական բյուջեից պետք է սուբսիդավորի թանկացումը։

Առաջինն անտրամաբանական է․ այս տարբերակով սուբսիդավորման համար «Գազպրոմ Արմենիան» առնվազն պետք է գերշահույթներ ունեցած լինի, որից այժմ հոժարակամ պետք է հրաժարվի։ Սա, իհարկե, քիչ հավանական է, իսկ ավելի կոնկրետ՝ անհավանական ու անտրամաբանական է։ Հանուն ինչի՞ «Գազպրոմը» կհրաժարվի իր շահույթից։ Իսկ եթե այնուամենայիվ հրաժարվի, ապա այդ դեպքում, ինչի՞ դիմաց պետք է գազ մատակարարի․․․ 

Չի բացառվում նաև գազալցակայանների և այլ խոշոր ձեռնարկություններին մատակարարվող գազի գինն ավելի մեծ լինի, ինչպես դա եղավ վերջին թանկացումից հետո, երբ կառավարությունը խոստացավ սուբսիդավորել, սակայն «Գազպրոմ Արմենիան» գազը խոշոր սպառողների վրա ավելի թանկ վաճառեց, ինչն էլ անդրադարձավ երկրում ընդհանուր գնաճի վրա։

Ինչ վերաբերում է պետական բյուջեի հաշիվ սուբսիդավորելուն, ապա այս դեպքում էլ կստացվի, որ բնակիչներն, այնուամենայնիվ, իրենց գրպանից կտան այդ գումարը, քանի որ բյուջեն հավաքագրվում է հարկ ու տուրքերից, որոնք գնում է հենց քաղաքացիների գրպանից։ Այլ կերպ ասած՝ ամեն դեպքում, լինի դա ավելացված հարկերի միջոցով, թե ոչ՝ գազի դիմաց պետք է վճարի քաղաքացին, ընդ որում՝ թանկ տարբերակով։

Ի դեպ, կրկին մի փոքր Դանիել Իոննիսյանի մասին․ 2016 թվականին նա մեծ վերլուծությունն էր արել գազի գնի բարձարցման մասին, ու դատապարտել էր թե՛ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե՛ «Գազպրոմ Արմենիային» ու գազի սուբսիդավորումը «բլեֆ» էր որակել։ Այն ժամանակ նա արդարացիորեն նկատել էր նաև, որ անկախ սուբսիդավորումից՝ գազի թանկացումը բացասաբար կազդի ՀՀ արդյունաբերության ու տնտեսության վրա։

Իսկ այժմ, երբ Իոննիսյանը ոչ պաշտոնապես իշխանության մաս է կազմում, իրեն թույլ է տալիս բարբաջել, թե ավելի լավ է թանկ գազ, քան ազատության մեջ գտնվող Քոչարյան։ Սա պարզապես անհեթեթ արդարացում է, որը հնարավոր է ինչ-որ ժամանակ փակի հասարակության բերանն ու նրանք աչք փակեն նաև իրական խնդրի վրա։ 

Իսկ իրականում խնդիրը ոչ միայն գազի թանկացումն է, այլ այն, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որպես երկրի արտաքին քաղաքականության պատասխանատու և պետության տնտեսության կառավարիչ, չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին։ Նա չի կարողանում երկիրը ճիշտ կառավարել ու տնտեսությունը ճիշտ ուղու վրա դնել։ Իսկ դրսում նրան արդեն համարում են անկայուն, ոչ պետական գործիչ և անհաջող գործընկեր։

Իսկ այս բացը նա լրացնում է ամբոխավարությամբ, ֆեյսբուքյան իր լայվերով ցույց տալով, թե ամեն պահի, ամեն դժվարության մեջ ժողովրդի հետ է ու նրա կողքին։ Մինչդեռ ժողովրդի կողքին լինելը՝ իր դեպքում արդեն հարաբերական է, քանի որ այն սահմանափակվում է մեկ նախադասությամբ․

«Ժողովուրդ ջան, ո՞նց եք, հուսով եմ՝ լավ եք․․․»

Դե ինչպե՞ս լավ չլինես, երբ քեզ հետ ուղիղ կապով, ֆեյսբուքյան իր էջից դիմում է ո՛չ ավել, ո՛չ պակաս, երկրի վարչապետը․․․

Այլ կերպ ասած՝ գազի թանկացումը կսուբսիդավորվի ամբոխավարությամբ, ու որ ավելի վատ է՝ իշխանության կողմից այս տարբերակով դեռ շատ ոչհայանպաստ հարցեր կանցկացվեն, «կջրվեն» ու կգնան։

Արմինե Մկրտումյան