Անի Սամսոնյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը տեղեկացրել է, որ գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում և ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին։
«Դիմում գրեցի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու վերաբերյալ։
Այսօր ժամեր անց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները կստանձնեն իրենց մանդատները՝ այդ թվում նաև ես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամսոնյանը։