Աարոն Ռեմսին մեկ ոտքով «Յուվենտուս»-ում է
Լոնդոնի «Արսենալ»-ի ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին ամռանը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports սպորտային կայքից:
Հաղորդվում է, որ Ռեմսին Ռոնալդուից հետո կդառնա Թուրինում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ընդգծենք, որ Էմերին այդպես էլ չվստահեց ուելսցուն, ով Արսեն Վենգերի ժամանակ լոնդոնյան թիմի առաջատարներից մեկն էր: