Եվս մեկ տրանսգենդեր անձ ստացավ անվանափոխված անձնագիր (ֆոտո)
«Իրավունքի Կողմ» ավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր կայքում տեղեկացրել է, որ ևս մեկ տրանսգենդեր ստացել է նոր անվանափոխված անձնագիր: Այժմ նա Դիանա Ղզրոյանն է: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում տրանսգենդեր անձանց տրամադրվող իրավաբանական աջակցության արդյունքում Դիանա Զղրոյանին արդեն իսկ կարող է հանդես գալ իր գենդերային ինքնությանը և արտահայտմանը համահունչ նոր անվանափոխված անձնագրային անունով։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարությանը կից Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալությանը (ՔԿԱԳ) բարեխիղճ աշխատանքի համար։ ՔԿԱԳ-ի հետ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը աշխատում է 2016թ․-ից և նրանց հետ փոխհամագործակցության արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։ Եվ այժմ հնարավոր է կատարել անվանափոխություն առանց նախկինում պարտադիր համարվող անվանափոխվող անձի տրանսգենդեր լինելը փաստող 3 անձանց վկայության և պարտադիր հոգեբանական եզրակացության։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լինելով Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին գործող տրանսգենդեր կազմակերպությունը, շարունակելու է աջակցել տրանսգենդեր անձանց լուծելու իրենց առաջ ծառացած խնդիրները»։
