Ավստրիայում ձնահյուսքից 4 մարդ է մահացել
Ավստրիայում այս տարի ձնահյուսքից արդեն չորս մարդ է մահացել, որոնցից երեքը գերմանացի դահուկորդներ էին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Վերջիններիս մարմինները օրեր առաջ են հայտնաբերել Ալպերում՝ ձնահյուսքի տակ: Տեղի իշխանությունները սկսել են ակտիվորեն պայքարել բնական աղետի դեմ: Մասնավորապես, ուղղաթիռներով հատուկ պայթուցիկներ են նետում լեռների գագաթներ, որոնց պայթյունի հետևանքով արհեստական ձնահյուսք է առաջանում: Ձյան բարձրությունը որոշ հատվածներում հասնում է երեք մետրի:
Աննախադեպ առատ ձյան պատճառով Ավստրիայի որոշ շրջաններում հետաձգվել են դպրոցերի դասերը, որոշ քաղաքներում էլ կտրվել է կապն արտաքին աշխարհի հետ: