ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Արարատ Միրզոյանն, ինչպես Տիգրան Սարգսյանը

Այսօր Հայաստանի խորհրդարանն առանց «դեմի» ընտրեց Ազգային ժողովի նախագահ։ Այսինքն` Հայաստանում այսօր չկա ժողովրդավար երկրի բազմակարծիք խորհրդարան, ուր ընդդիմախոսության և քննարկումների արդյունքում կծնվեն օրենքներ և կգործեն ի շահ ժողովրդի։

Ի դեպ, Ազգային ժողովի բոլոր 132 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: Նրանցից 131-ը կողմ է քվեարկել, դեմ չի եղել ոչ մեկը: Մեկ պատգամավորի ձայն անվավեր է ճանաչվել:

Մտահոգիչն այն է, որ ոչ միայն մեծամասնությունը միաձայն ընտրեց Ազգային ժողովի նախագահին, այլ նաև մյուս երկու՝ ընդդիմադիր խմբակցությունները։ Ստացվում է, մեր խորհրդարանում ունենք վերահսկելի ընդդիմություն և այս համատեքստում ի չիք են դառնում «Լուսավորի» այն պնդումները, թե իրենք լինելու են այս իշխանությունների ընդդիմությունը։ Քվեարկությունից պարզ է դառնում, որ գործ ունենք վերահսկելի ընդդիմության հետ, որը յուրաքանչյուր կարևոր որոշման ժամանակ իր քվեարկությունը պատրաստ է համաձայնեցնել մեծամասնության հետ։ Այստեղ բարդանում է քաղաքական մեծամասնության գործը. եթե ժամանակին կարողանում էին ասել, թե խանգարող հանգամանքներ կան աշխատանքներ կազմակերպելիս և մոդայիկ էր՝ «թողեք, թող աշխատեն մոտեցումնը», այսօր արդեն, դա անցյալում է և տրված է մեծ վստահություն և աշխատելու հնարավորություններ։

Ժողովուրդն այսօր պատասխանատվության մեծագույն չափաբաժին է դրել քաղաքական մեծամասնության ուսերին և այդքան էլ հեշտ չէ վայելել անվերապահ աջակցության փառքը։

Այն ալիքը, որ հանգեցրեց ստեղծված իրավիճակին՝ հետ գալով, կարող է սրբել-տանել նույն այս անվերապահ վստահությունը։

Ի դեպ, ժամանակին, 2008 թվականին, երբ նոր կառավարություն էր ձևավորվում, մի շատ զգայական ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այս անգամ փորձեց կիրառել Արարատ Միրզոյանը։

Ելույթում բացի համակողմանի անդրադարձից, Սարգսյանն իր խոսքն ավարտեց Ներսես Շնորհալու խոսքով՝ «Թող Աստված մեզ տա իմաստություն ամեն ժամ բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի, ազատի մեզ ամեն տեսակ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից: Եվ ողորմի, ների մեզ՝ արարածներիս և ինձ՝ բազմամեղիս»:

Սարգսյանի մեջբերումը բավականին դրական արձագանք ունեցավ, ինչպես այսօր, երբ Արարատ Միրզոյանն իր խոսքը սկսեց ազգային էպոսից մեջբերումով։ Իհարկե, Տիգրան Սարգսյանի մեթոդն աշխատող տարբերակ էր, բավականին ազդեցիկ է խոսքը դառնում, բայց․․․Իսահակյանը կասեր՝ «Տառապանքս փորձ ունի․․․ »։

Ազդեցիկ խոսելու էջը փակված է, եկել է անվերապահ աջակցություն ցուցաբերած ժողովրդի կամքն իրագործելու պահը։

Եվ տա աստված, որ Արարատ Միրզոյանը Տիգրան Սարգսյանին կրկնօրինակի միայն այս՝ վերջին անգամ։

NEWSPRESS.am