ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի մոտ

Փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Նրանք պնդում են նաև, որ նախկին իշխանությունների ժամանակ բացօթյա առևտրի թույլտվության համար համապատասխան դիմումներ են գրել։

«Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- ասում են քաղաքացիները, որոնց իրավապահները թույլ չեն տվել աշխատել։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում էլ քաղաքապետարանի առևտրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Թովմասյանը նշեց, որ քաղաքացիներին կառաջարկվի այլընտրանք։ 

«Այսօր էլ դեռ ուսումնասիրվում են, թե Երևանի շուկաներում որքան տեղ կա և նաև հաշվի ենք առնում վարձավճարները: Հնարավորություններ կան մինի շուկաներ ձևավորել, քննարկումների արդյունքում ընդունված տարբերակը կառաջարկվի քաղաքացիներին»,-ասաց նա։

Քաղաքացիների հետ հանդիպման դուրս եկած ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը կոչ արեց առևտրականներին իրենց գործունեությունը շուկա տեղափոխել և աշխատել արժանավայել և սանիտարական մաքուր պայմաններում։ Սակայն քաղաքացիներին քաղաքապետարանի այս առաջարկը չուրախացրեց։ Նրանք նկատում են, որ իրենց որպես այլընտրանք առաջարկվող վայրերում առևտուր չի լինում։

«Կարող ա ամբողջ օրը կանգնենք ու ապրանքը դնենք ու 1000 դրամի առևտուր էլ չանենք, հետո էլ եղածը տանենք թափենք։ Ախր ուրիշ աշխատանք էլ չկա»,- ասում են առևտրականները։ Նրանցից մեկն էլ նկատում է․ «Մարդիկ, որ գործից դուրս են գալիս՝ տուն գնան, հենց փողոցից էլ առևտուր են անում։ Գործից հետո ոչ ոք չի հասնի, ասենք, «Գումի» շուկա, որ առևտուր անի»։

Փողոցային առևտրով զբաղվողները խնդրում են թույլ տալ իրենց վաստակել օրվա հացի փողը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը խիստ վերահսկողություն է սահմանել փողոցային առևտրի նկատմամբ, փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել մինի շուկաներ։