ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

«Ծիծաղելի է, որ ոստիկանությունում նման հաղորդմանն ընթացք են տվել»․ Նարեկ Մալյանի դեմ արշավ է սկսվել

Դաժան մարդասպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բողոքի ակցիա կազմակերպած Նարեկ Մալյանին մեղադրում են 3 տարբեր հոդվածներով։ Այդ մասին գրող, հրապարակախոս, ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Մալյանն ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում։

Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, ով պետական ապարատում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում զբաղեցնում է լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը, հաղորդում է տվել ոստիկանությունում՝ 3 տարբեր հանցակազմով։ Զարուհի Մեջլումյանը Նարեկ Մալյանին մեղադրել է իրեն ինքնասպանության հակելու և հոգեկան ցավ պատճառելու մեջ։

«Շատ ծիծաղելի է, երբ ոստիկանությունը ընդունում է ինքնասպանության հակելու մասով հանցագործության հաղորդում և ընթացք է տալիս դրան, երբ ո՛չ ինքնասպանության փորձ կա, ո՛չ ինքնասպանություն։ Այսինքն, դեպք չկա, բայց այդ չեղած դեպքի մասով քրեական հետապնդում են իրականացնում»,-ասում է Նարեկ Մալյանն ու վստահեցնում, որ իրավական համակարգի վրա ակնհայտ ճնշում կա։ 

Ըստ նրա՝ կարող են հաղորդում տալ աշխարհի ամենաանհեթեթ մեղադրանքներով ու ոստիկանությունը ընդունի այդ հաղորդումը, բայց ընթացք տալ միայն նրանց, որոնք իսկապես հանցավոր տարր են պարունակում իրենց մեջ և չեն հակասում տրամաբանությանը։

«Այդպես կարող է մեկը գնալ ու ասել հարևանիս տատը նավսեց ու ես գնացի ինքնասպանության, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունը պետք է հաղորդումն ընդունելուց հետո գործին ընթացք տա»,-նկատում է մեր զրուցակիցն ու հավելում, որ իրավական տեսանկյունից՝ այս ամենը ծիծաղելի է և կարելի է նույնիսկ անեկդոտի վերածել։

Նարեկ Մալյանի համոզմամբ, Մհեր Ենոքյանի կինը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը. աշխատելով Պետական վերահսկողական ծառայությունում, նա լուրջ լծակներ ունի բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ։

«Հաշվի առնելով այն, որ մարդասպանի տիկինը լիակատար կերպով գտնվում է մարդասպանի տրամադրության տակ և նրա ազդեցության անմիջական կրողն է՝ ինչպես նաև դա երևաց առաջին հեռուստաալիքով արված նրա հայտարարություններից, այդ ամենը ինձ առիթ է տալիս ենթադրելու, որ այս պաշտոնում Մեջլումյանին նշանակելու շարժառիթը Ենոքյանին բանտից ազատելու պրոցես սկսելն է։ Հակառակ դեպքում, նա պետք է արդեն հրաժարական տար իր պաշտոնին, քանի որ բոլոր նորմալ երկրներում, որտեղ պաշտոնյան, այն էլ եթերով ու ասուլիսների ժամանակ, հայտարարում է, որ ամեն ինչ անելու է և ամեն գնով ազատելու է իր սիրելի մարդասպան ամուսնուն բանտից, ապա այդ դեպքում առնվազն կոռեկտ չի, երբ որ ինքը շարունակում է պաշտոնավարել»,-պարզաբանում է Մալյանը և հավելում, որ այս ամենը հիմք է հանդիսանում իր համար ենթադրելու, որ ոստիկանությունը նման անտրամաբանական հաղորդմանը ընթացք է տվել զուտ ճնշման ազդեցության տակ։

Ի դեպ, Մալյանը նկատում է, որ իր նկատմամբ ճնշումները միայն իրավական մասով չեն սահմանափակվում, այլև առկա են ֆեյսբուքյան հարձակումներ։

«Հետաքրքիր զուգադիպությամբ, ֆեյսբուքյան բոլոր հարձակվողներն անպայման Սորոսից հինգանիշ թվով գրանտ ստացածներ են։ Սա ճնշման մյուս կողմն ա։ Մեծ հաշվով՝ այս ամբողջ պայքարի նպատակներից մեկն է՝ բացահայտել այն խմբին, ով մեր պետության ներսում զբաղված է եղել հակամարդկային արժեքների քարոզով։ Այսիքն, ոչ միայն մարդասպանին հանել բանտից, այլև մարդասպանի նկատմամաբ մարդասիրական քարոզ իրականացնել, իսկ սա ավելի վատ է»,-նկատում է Մալյանը։

Նա նաև մատնանշում է ֆեյք օգտատերերի սպառնալիքներն իր նկատմամբ, որոնք սկսվեցին այն բանից հետո, երբ ինքը փաստեր ներկայացրեց Մհեր Ենոքյանի կատարած սպանության մասին։ Նարեկ Մալյանը նկատում է, որ իր բերած փաստերը չեն քննարկվում, քանի որ դրանք հստակ են և ճշգրիտ։ Իսկ դրանից բացի՝ այն, ինչ ներկայացվում է սպանության մասին՝ իրեն չի էլ հետաքրքում, քանի որ հորինված է և շարադրված ցինիկ դատողությամբ։