ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Ծառայողական մեքենա ու շատ աշխատավարձ՝ ՕԳԳ չունեցող պատգամավորիկներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում կունենա 8 հանձնաժողովի նախագահ:

ԱԺ 11 հանձնաժողովներից 8-ը բաժին կհասնի իշխող մեծամասնությանը, 2-ը՝ ԲՀԿ-ին, 1-ը՝ ԼՀԿ-ին։

Հաշվի առնելով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կարևորությունն ու այդ հանձնաժողովների նախագահների առաջ ծառացած մեծ պատասխանատվությունը, սպասելի էր, որ այդ հանձնաժողովների նախագահների պաշտոնում իշխող մեծամասնությունը կառաջադրի մասնագետներին, սակայն սպասելիքները, բացառությամբ մեկ-երկուսի՝ չարդարացան։ Հանուն արդարության նշենք, որ ԱԺ մյուս երկու խմբակցությունների առաջադրած թեկնածուների մասին խոսելն ավելորդ է, քանի որ և՛ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար առաջադրված Միքայել Մելքումյանը, և՛ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանը, և՛ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունները հասարակության ադեկվատ հատվածի կողմից ընդունելի են՝ հաշվի առնելով այս թեկնածուների պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքային փորձը։

Շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս իշխող մեծամասնության առաջադրած որոշ պատգամավորների թեկնածությունները։

Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրեց վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանի թեկնածությունը։ 

Եղոյանի պրոֆեսիոնալիզմի մասին խոսել, թերևս, չենք կարող․ խոսելու բան էլ չկա, չէ՞ որ նա վարչապետի խոսնակ եղած ժամանակ ապացուցել է, որ իր տեղում չէ․ բոլորս ենք հասցրել առնչվել նրա կցկտուր և ոչ կապակցված խոսքին, հարցերից անտեղյակ՝ դրանց պատասխաններ տալու՝ նրա անհաջող փորձերին։

Արման Եղոյանն իր գրագիտությամբ այսօր փայլեց նաև խորհրդարանում: Օրինակ՝ փոխանակ բացեր և կարդար ԱԺ կանոնակարգ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը, որտեղ գրված է, որ ԱԺ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, դասը չսովորած աշակերտի նման ձայն խնդրեց և իր կուսակից պատգամավոր Հայկ Վարդանյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովների մեծ մասը, եթե ունի զույգ անդամ, քվեարկությունների ժամանակ ձայները կիսվելու դեպքում ինչպե՞ս է որոշում կայացնելու։
Այս պարզունակ հարցին ի պատասխան Արման Եղոյանի կուսակից պատգամավորն ասաց, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ձայների 25 տոկոսի կամ ¼-ի առկայությունը։

Արման Եղոյանը նման ծիծաղելի իրավիճակում չէր հայտնվի, եթե փորձեր երկրի կարևորագույն օրենսդիր մարմին մուտք գործելուց առաջ կարդալ այդ մարմնի աշխատանքը կանոնակարգող օրենքը։

Քաղաքական մեծամասնության հաջորդ նոնսենս որոշումը կապված է նախարարի պաշտոնում խայտառակ արդյունքներ ապահոված Մխիթար Հայրապետյանի հետ։
Պարզվում է՝ նրան էլ որոշել են կարգել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Սույն երիտասարդին մամուլն այնքան է քննադատել, որ նրա մասնագիտական որակների մասին նախընտրում ենք լռել՝ հիշեցնելով մի խոսուն փաստ․ Մխիթար Հայրապետյանը սփյուռքի նախարար աշխատած ողջ ժամանակահատվածում բացի իր նախորդի նախագծերը ռեբրենդինգի ենթարկելուց՝ որևէ էական գործ այդպես էլ չկարողացավ անել՝ հասնելով նախարարության փլուզմանը:

Հաջորդ կարևոր՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» առաջադրել է Արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ 

Դե, Ռուբեն Ռուբինյանն էլ իր կարողությունների մասին ցույց տվեց Արմեն Աշոտյանի հետ «մենամարտում»՝ կրելով ամոթալի պարտություն: Հետաքրքրական է՝ նման քանի՞ պարտություն է կրելու հակառակորդ պետությունների պաշտոնյաների հետ մենամարտերում։ 

Բնականաբար, որևէ մեկս կասկած չունենք, որ «Իմ քայլը» դաշինքի առաջադրած այս հանձնաժողովների նախագահների թեկնածուները վաղը կդառնան հանձնաժողովի նախագահներ և մեր՝ հարկատուներիս հաշվին կունենան ծառայողական մեքենաներ, լավ աշխատավարձ այն պարագայում, որ մինչ այս նրանց արձանագրած ցուցանիշը փաստել է, որ նրանք կարող են աշխատավարձի փոխարեն հարկատուներին վերադարձնել միայն խայտառակ օգտակար գործողության գործակից։

NEWSPRESS.am