ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Միլիարդները հանգիստ չեն տալիս

Ազգային ժողովի այսօրվա նիստը թեժ վիճաբանությամբ մեկնարկեց, որի մասնակից կողմերն էին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ 

ԼՀԿ-ական, 1-ին․am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ իր ելույթում խոսեց Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին՝ կանգ առնելով դեսպանների աշխատանքի վրա։

Բաբաջանյանի ելույթի կենտրոնում Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությունն էր։

Լրագրող պատգամավորը նախ հիշեցրեց, որ Անդրանիկ Մանուկյանը դեսպանատունն ու իր պաշտոնը ծառայեցրել է ռուսական շահին, համագործակցել է հայտնի քրեածին տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները:

Անդրանիկ Մանուկյանի հասցեին ասվածը կուլ տալ չկարողացավ նրա խորհրդական եղած Արման Աբովյանը։ Նա շտապեց ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Արման Բաբաջանյանն առաջ է բրդում Ադրբեջանի կողմից առաջ քաշված դրույթները։

«Պարոն Բաբաջանյան, դուք երևի տեղյակ եք, որ ես 3 տարի եղել եմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական։ Այդ թեզերը, որոնք Դուք հնչեցրել եք Ձեր ելույթում, հայկական ինֆորմացիոն դաշտ հիմնականում ներմուծվել են Ադրբեջանի կողմից։ Ի՞նչն է Ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր առաջ բրդելը», - Արման Աբովյանը։

ԼՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորները դահլիճում վեճի բռնվեցին, տեղից հրահանգ տվեցին Աբովյանին՝ ինչ խոսել, ինչից հետո էլ Արման Աբովյանը նիստը կիսատ թողեց և հեռացավ, իսկ ԱԺ միջանցքում էլ լրագրողներին ասաց, որ շոկի մեջ է։

Հարգելի՛ Արման Աբովյան, շոկի մատնվել պետք չէ․ չէ՞ որ Անդրանիկ Մանուկյանի խայտառակ պաշտոնավարման մասին ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ է խոսվում։

Անդրանիկ Մանուկյանն այն մեծահարուստ պաշտոնյան է եղել, որ իր քաղաքական ամբողջ գործունեության ընթացքում չի խորշել զբաղվել բիզնեսով:

Ըստ մամուլի հրապարակումներից մեկի՝ Անդրանիկ Մանուկյանը 12 տարի զբաղվել է ՀՀ առաջին անհրաժեշտության պարենամթերքի, դեղորայքի մենաշնորհային ներկրմամբ, բացի այս, վերահսկել է «Սամանդ» մեքենաների ներմուծման մենաշնորհը, ինչպես նաև ԱՄԷ-ից, Եվրոպայից և ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաների ներկրումների մի հատվածը:
Անդրանիկ Մանուկյանը, դարձյալ ըստ մամուլի հրապարակումների, իր ձեռքում է կենտրոնացրել ռուսական փայտանյութի ներկրումը ՀՀ կահույքի արտադրության համար: Մանուկյանին են պատկանում նաև տարբեր բիզնես-պրոյեկտներ, այդ թվում՝ «Մետրոպոլ հյուրանոցը», ՀՀ բջջային կապի օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակի բազմահարկ նորակառույց շենքը, գործող գազալցակայաններ, շքեղ առանձնատներ, հսկայական հողատարածքներ և այլն։

Այս ու այլ բիզնեսների հաշվին է, որ Անդրանիկ Մանուկյանի կարողությունը գերազանցում է մի քանի միլիարդը։

Եվ տարիներ առաջ նման հրապարակումներ կարդալիս էր պետք շոկի մատնվել, ոչ թե այժմ՝ խորհրդարանում։

Նշենք,որ ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր լրագրողներին հիշեցրեց Անդրանիկ Մանուկյանի ևս մեկ բիզնես ճյուղի՝ հնդկահավերի բիզնեսի մասին։

Սա Անդրանիկ Մանուկյանի բիզնես գործունեության մասին, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական թեզերն առաջ քաշելու Արման Աբովյանի պնդմանն, ապա այստեղ ամեն ինչ միանշանակ ընկալել պետք չէ՝ հաշվի առնելով Արման Բաբաջանյանին պատկանող խմբագրության պատին վեր խոյացած ԱՄՆ դրոշը, հիմա ինչ, կարելի է ենթադրել, որ նա էլ այդ պետության թեզերն է առաջ բրդում․․․

NEWSPRESS.am