Նկարահանվում է հանրահայտ «Ջումանջի» ֆիլմի շարունակությունը
Ամերիկացի դերասան Դենի Գլովերը մասնակցում է հանրահայտ «Ջումանջի» նոր ֆիլմի նկարահանումներին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ ֆիլմում իրենց մասնակցությունն են ունենալու Դուեյն Ջոնսոնը, Ջեք Բլեքը, Քևին Հարթն ու Քերեն Գիլլանը։
Ֆիլմի ռեժիսորը Ջեք Քեզդան է։
Ավելի վաղ ամերիկյան կայքերում տեղեկություն էր տարածվել, որ Դեննի դի Վիտոն կնկարահանվի «Ջումանջի» ֆիլմի շարունակությունում։